Հայաստանում հանցագործությունների թվում նախորդ տարի անհանգստացնող են եղել բնակարանային գողությունները: Ցուցանիշը շարունակում է անհանգստացնող մնալ: ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվեց այս տարվա առաջին երեք ամիսներին հանցագործությունների դինամիկայով: Նա նկատեց, որ մասնավորապես ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների գծով որոշակի աճ է արձանագրվել: Գևորգյանը հետաքրքրվեց պատճառներով ու թե թվի աճը որքանով է կապված անցյալ տարի իրականացրած համաներման հետ:
«Առաջին եռամսյակի տվյալներով որոշակի հանցատեսակներով աճ ունենք: Սակայն դրանք ահագնացող աճ չեն ու բացատրելի են: Նախորդ տարվա ծանր հանցագործությունների աճի հիմնական պատճառը եղել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումը, որոնց ճնշող մեծամասնությունը ոչ թե 2018թ. արձանագրված դեպքեր են եղել, այլ ավելի վաղ տարիներին կատարված, որոնք բացահայտվել են 2018-ին: Այդ թվի մեջ շարունակում է անհանգստացնող մնալ բնակարանային գողությունների աճը: Մտահոգիչ խնդիր է, և մենք ամենշաբաթյա ռեժիմով գործողություններ ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,-ասաց դատախազը:
Նրա խոսքով՝ տարվա արդյունքներով հաջողվել է պատկան բոլոր մարմինների՝ հատկապես տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմինների ուժերը համատեղել այդ աշխատանքներում: Փորձում են կանխարգելիչ միջոցառումներն ակտիվացնել:
Անդրադառնալով հանցագործությունների թվի աճին ու համաներմամբ ազատ արձակվածներին՝ նա նշեց, որ 2019-ի փետրվարի 15-ի դրությամբ համաներումը տարածվել է 4600 մարդու նկատմամբ: Փաստացի քրեակատարողական հիմնարկներից ազատվել են 621 անձինք:
«Եթե չեմ սխալվում, 4 ամսվա տվյալներով այդ 621-ից 70-ի կողմից նոր հանցագործությունների կատարելու դեպք արդեն ունեինք: Սա ևս կանխատեսվող արդյունք էր, դրա համար մենք ի սկզբանե մինչ համաներման ակտի կիրառումը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկում էինք»,-ասաց Դավթյանը:
Նրա կարծիքով՝ նաև դա է եղել առիթը, որը կրկնահանցագործությունների թիվը 70-ից ավելի չէ: Եվ նրանց համապատասխան հսկողության տիրույթում գտնվելու հանգամանքն է հնարավորություն տվել սրանք բացահայտելու: Դավթյանի կարծիքով՝ այստեղ ավելի խորքային խնդիրներ կան, հատկապես հափշտակությունների հետ կապված: Եվ իրենց ուսումնասիրություններն այս ուղղությամբ շարունակվում են:
«ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման համաձայն՝ նախորդ տարի ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի ծանր հանցագործությունների և բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Բնակարանային գողությունների դեպքերն աճել են 549 դեպքով կամ 61.8%-ով ՝889-ից դառնալով 1438:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01