«Մենք դեռևս 1988-ին մեզ համար որոշեցինք, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցող, մի հսկա տոտալիտար երկրի դեմ ելած հայ ժողովուրդն ամրագրեց, որ արցախցուն մենակ չի թողնելու և ամեն ինչ անելու է, որ Ղարաբաղը միանա Հայաստանին: Հետո պարզվեց, որ ժողովրդի որոշումը դե յուրե ամրագրելն ու միջազգային հանրությանը մեր կամքը պարտագրելը հեշտ բան չէ՝ մենք «փոքր ածու», ոչ հզոր և ռուս եղբոր կամքից կախյալ ժողովուրդ ու պետություն ենք, ուստի բաղձալի նպատակին հասնելու երկար ու տանջալից ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհին մենք մարդկային կորուստներ պետք է ունենայինք, հիասթափության, հուսահատության ու նահանջի պահեր, ոմանք պետք է զղջային, որ մտել ենք մեր ուժերից վեր բեռի տակ, ոմանք անգամ Արցախը պետք է դիտեին մեր զարգացման ճանապարհին խոչընդոտ, բայց հանրային հավաքական կամքը «Արցախ-Հայաստան» միասնություն էր հռչակել, և դրանից հրաժարվելն արդեն դավաճանություն էր դիտվելու, նահանջողներին պաշտոնանկություն և իշխանազրկություն էր սպառնալու, իսկ արցախցի-հայաստանցի անջրպետ ստեղծողները դաժան հալածանքների էին ենթարկվելու: Եվ անգամ երբ Արցախից Հայաստան ժամանած պաշտոնյաներից հայ հասարակությունը երես թեքեց, երբեք արցախցի-հայաստանցի հակասությունները շատ չխորացան և չխրախուսվեցին: Նման ցանկացած դրսևորում արմատախիլ էր արվում հիմքից, և այդ թշնամանքը հրահրողներին հանրային պարսավանքի էին ենթարկում: 2018-ին բաղձալի իշխանափոխությունից հետո արցախցի-հայաստանցի հակասությունների թեման կրկին ասպարեզ է ելել, այս անգամ ՀՀ նոր իշխանությունների թեթև ձեռքով, որը որոշել է նույնացնել ՀՀ նախկին և Արցախի ներկա իշխանություններին ու դավադրություններ փնտրել արցախյան հողում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03