Եթե ասում են, որ Քարահունջում սխալ են պեղումները արվում, թող կոնկրետ ասեն` ինչն է սխալ, ոչ թե էմոցիոնալ բաներ ասեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն` անդրադառնալով «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամների բարձրացրած ահազանգին: Ըստ նախաձեռնության հայտարարության՝ այնտեղ իրականացվող պեղումները նպատակ ունեն ապացուցելու, թե Քարահունջը քարե աստղադիտարան չէ, այսինքն՝ փորձ է արվում արժեզրկել այն, իսկ պեղումներն արվում են խախտումներով:
«Եթե ունեն փաստեր, որ հնագիտական շերտ է վնասվել, թող ներկայացնեն»,-ասաց Տիգրան Գալստյանը:
Նա նշեց, որ Մշակույթի նախարարության հնագիտական միջգերատեսչական հանձնաժողովի հնագետներն իրենց մասնագիտական դիրքորոշումը հայտնել են, որ նման խնդիր չկա:
«Ահազանգը հիմնականում բարձրաձայնում են Հերունու ազգականները և իմ դիտարկմամբ՝ այստեղ անձնական հարց կա: Հերունին մեծ ակադեմիկոս և աստղագետ էր, բայց հնագիտության մեջ ուսումնասիրություններ է կատարել, որը հնագետների կողմից ընդունելի չեն: Ամեն գիտնական իր կարծիքը կարող է ունենալ, թե Քարահունջը աստղադիտարան է, թե ոչ: Իմ վերաբերմունքը այն է, որ գիտնականները կարող են կարծել ինչ ցանկանում են, մեր գործը հետևելն է, որ հուշարձանը պահպանվի, պահվի՝ համաձայն պեղումների կանոնների և չշեղվի դրանցից»,-ասաց Գալստյանը:
Ինչ վերաբերում է պեղումների խախտումներին և դրանց ժամանակ ծանր տեխնիկա օգտագործելու խնդրին, ապա փոխնախարարը նշեց, որ պեղումների ժամանակ ոչ միայն քլունգ, այլ նաև այլ տեխնիկա կարող է օգտագործվել:
«Պեղումների ժամանակ հողը հանելուց կարող են տարբեր տեխնիկա օգտագործել: Քլունգով պեղում անելը որևէ տեղ արգելված չէ, եթե զրոյական հողն է հանվում»,-ասաց նա և տեղեկացրեց, որ այս պահին պեղումներ չեն ընթանում: Նա կոչ արեց հարցը էմոցիոնալ դաշտից դուրս նայել:
Տիգրան Գալստյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն, որ Քարահունջում լինի ավելի լավ կազմակերպված հսկողություն, և ճանապարհը վերակառուցվի, որպեսզի համար կանգառ լինի զբոսաշրջիկների համար:
Ինչ վերաբերում այն հայտարարությանը, թե Պատմամշակութային արգելոց-թանգարանների ՊՈԱԿ փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը մեղադրվել է էրեբունի թանգարանից գտածոներ յուրացնելու մեջ և իրեն արգելել են մոտենալ որևէ հուշարձանին և պեղումներ անել, Տիգրան Գալստյանը նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում:
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
13:38 04.08.25
10:02 05.08.25
12:38 04.08.25
10:28 04.08.25
15:44 04.08.25
12:46 04.08.25
10:07 04.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03