Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Սերովբե եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ անդրադառնալով Գերմանիայում Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի և հայոց թեմի միջև ձևավորված գործակցությանը և տեղեկացնելով Հայոց Եկեղեցու հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամության մասին:
Այնուհետև այցի առիթով իր գոհունակությունը հայտնեց Հայոց Հովվապետը` ուրախությամբ արձանագրելով Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա սերտ կապերը և համագործակցության լայն և բովանդակալից ընդգրկումը: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Մայր Աթոռը համագործակցում է Կաթոլիկ Եկեղեցու տարբեր կառույցների և Գերմանիայի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին ցուցաբերվող այն աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռի մի շարք միաբաններ հնարավարություն են ունեցել և այսօր էլ շարունակում են իրենց աստվածաբանական բարձրագույն կրթությունը ստանալ Գերմանիայի կաթոլիկ համալսարաններում:
Իր հերթին Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի ատենապետ և Մյունխենի արքեպիսկոպոս Ռայնհարդ Մարքսի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ֆայգե եպիսկոպոսը կարևորեց երկու Եկեղեցիների փոխհարաբերությունների խորացումն ու զարգացումը տարբեր ոլորտներում: Վերջինս փաստեց, որ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու և Հայոց թեմի միջև բարեկամական կապերը շարունակ սերտանում և ամրապնդվում են:
Սրբազան Հայրը, անդրադառնալով նաև Հայոց Ցեղասպանության սոսկալի ոճրագործությանը, Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ներկայացրեց Հայոց Եկեղեցու վերջին տասնամյակների ձեռքբերումները հոգևորականների պատրաստության, քրիստոնեական դաստիարակության, Եկեղեցու սոցիալական ծառայության և եկեղեցաշինության ոլորտներում, պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին վանական կյանքի վերականգնմանը և հասարակության մեջ Ավետարանի քարոզչությանը:
Առաջիկա օրերին պատվիրակությունը կայցելի Հայոց Եկեղեցու զանազան կառույցներ` ծանոթանալով Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությանը, կլինի Հայաստանի մի շարք սրբավայրերում:

12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01