Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտավորների հետ, որոնք Սուրբ Էջմիածին էին ժամանել իրենց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հովվապետին իր հայրական հոգևոր խնամքի և ուշադրության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց Գերմանիայի շուրջ տասը հայկական համայնքներից եկած ուխտավոր հայորդիներին` հայցելով Հայոց Հոր օրհնությունը:
Իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին նրանց ներկայության կապակցությամբ` հաստատելով, որ Գերմանիայի Հայոց թեմն ու հայկական համայնքները շնորհիվ հայորդյաց զորավոր հավատքի ավելի են զորանում և ամրապնդվում:
Գոհունակությամբ նշելով, որ թեմն ի դեմս նորաօծ Սերովբե Սրբազանի ունեցավ իր եպիսկոպոս առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին զորավիգ լինել առաջնորդ Սրբազանին, նվիրումով և սիրով աջակցել նրան իր առաքելության բարեհաջող իրականացման համար ի խնդիր համայնքի և թեմի բարեզարդման ու բարգավաճման:
Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին մաղթեց մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ և Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ արդյունավորել իրենց կյանքը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22