ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են Չինաստանի դերը աշխարհաքաղաքական զարգացումներում և հատկապես այն, որ Չինաստանի տնտեսությունն այսօր աշխարհում խոշորագույնն է: Նա նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այս օրերին սպասվող Չինաստան այցին և հայ-չինական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը:
«Չինաստանի դերն աճում է մեծ արագությամբ, և այստեղ մենք պետք է կարողանանք մեր հարաբերությունները ճիշտ հարթության վրա դնել նրա հետ,- ասաց նա՝ նշելով, որ առանձնապես մեծ գիտելիք և ունակություններ պետք էլ չէ՝ հասկանալու Չինաստանի տեղն ու դերը աշխարհում:
Նաիրա Զոհրաբյանը ցավով արձանագրեց, որ Հայաստանն արդեն երկրորդ անգամ այսպես էլ չկարողացավ բարձր մակարդակով մասնակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին:
«Հայաստանը պատմականորեն Մետաքսի գոտու ամենաառանցքային երկրներից մեկն է եղել, և երբ որ մենք 2-3 տարի առաջ կուսակցական այցով Չինաստանում էինք, հանդիպել ենք նաև «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախաձեռնության ղեկավարների հետ, որոնք այն ժամանակ Հայաստանը դիտարկում էին որպես կարևորագույն հանգուցային երկիր այդ գոտու վերականգնման ճանապարհին: Մենք պետք է անենք առավելագույնը, որ հնարավորինս ներգրավվածություն ունենան այդ նախաձեռնությունում»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը հիշատակեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե այցի շրջանակում հանդիպելու է Չինաստանի նախագահի հետ, և հնարավոր է, որ հենց այս հանդիպման ժամանակ շատ կամուրջներ գծվեն:
«Երկրի առաջին դեմքի հետ հանդիպում լինելու է, և ես կարծում եմ, որ եթե մենք ունենանք ճիշտ օրակարգ և ճիշտ ծրագիր, թե որտեղ ենք տեսնում Հայաստանին այդ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում, կարծում եմ, որ հնարավոր կլինի դուրս չմնալ այդ շատ կարևոր, առանցքային ծրագրերից, որոնք Հայաստանի տնտեսությանը թթվածին կմատակարարի»,- ասաց նա:
Փաշինյանի՝ Պեկին այցը նախապես ծրագրված է եղել և պայմանավորված չի եղել քննադատությունների ճնշմամբ, ըստ որոնց, բացթողումներ ունենք հայ-չինական հարաբերություններում:
«Նման այցերը էմոցիաների վրա չեն կազմակերպվում»,- ասաց նա:
Իսկ թե արդյոք արդյունավետ կլինե՞ն հայաստանյան պատվիրակության անդամները, Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այդ հարցին պետք է պատասխանեն իշխանությունները:
«Ես չեմ կարող տպավորություններով եզրահանգումներ անել: Նրանք ստացել են մեր ժողովրդի վստահության առավելագույն քվեն, և երկրի ողջ պատասխանատվությունը՝ երկրի արտաքին, ներքին քաղաքական զարգացումների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի զարգացումների ֆոնին, կրելու է այն քաղաքական ուժը, որին ժողովուրդը տվել է առավելագույն մանդատ՝ իր խնդիրները լուծելու, բանակցություններ վարելու համար Չինաստանում, ԵՄ-ում, Ղարաբաղի հարցով՝ Ալիևի հետ,- ասաց նա՝ նշելով, որ իր համար ևս հետաքրքիր է՝ իշխանությունները կկարողանա՞ն Հայաստանի օրակարգն ու շահերը ներկայացնել,- և ոչ միայն ներկայացնել, այլ նաև՝ գործ անել, ինչին արդեն մեկ տարուց ավելի է, ինչ սպասում է ժողովուրդը»:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01