Շվեդիայի դատախազությունը վերսկսել է սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով հետաքննությունը: Հիշեցնենք, որ Ասանժը երկրում կասկածվում է սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար:
«Հետաքննությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվել էր այն բանի հիման վրա, որ հնարավոր չէր Ասանժի ներկայությունը դատարանում»,- ասել է գլխավոր շրջանային դատախազի տեղակալ Եվա Մարիա Պերսոնը:
Նրա խոսքով՝ Շվեդիան Ասանժի արտահանձնման դիմում կներկայացնի, երբ նա իր պատիժը կրի Մեծ Բրիտանիայում:
«Մենք նախատեսում ենք, որ բրիտանական իշխանություններն արտահանձնման մասին որոշում կընդունեն ամռանը: Մինչ 2019 թվականի օգոստոսը, երբ լրանում է գործի վաղեմության ժամկետը»,- ասել է Պերսոնը:
Ինչպես գրում է ria.ru-ն, նա նաև ընդգծել է, որ չի բացառում Ասանժի հարցաքննությունը տեսակապի միջոցով:
WikiLeaks կայքի գլխավոր խմբագիր Քրիստին Խրաֆնսսոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում, ասվում է, որ Ասանժը միշտ պատրաստ է եղել պատասխանել շվեդական իշխանությունների հարցերին, իսկ հետաքննության վերականգնումը թույլ կտա «մաքրել նրա անունը»:
Նա նաև նշել է, որ Շվեդիան վերսկսել է հետաքննությունը՝ գտնվելով քաղաքական ճնշման տակ:
Ասանժին սեռական ոտնձգությունների ու բռնաբարության համար մեղադրել են 2010 թվականին: 2012 թվականից WikiLeaks կայքի հիմնադիրը թաքնվել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը: Ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, որ Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
Այժմ Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22