ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պնդում է, որ Քոչարյանի դեմ մեղադրանքն անհիմն է: «Հեռախոսազանգերի գաղտնալսումներն ամենավառ, ամենացցուն փաստն է, դրանից ավելի ի՞նչ է պետք հասկանալու համար. ով չի լսել, նորից դրեք լսեք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը:
Նա հույս հայտնեց, որ խափանման միջոցն առնվազն կփոխվի:
Հարցին՝ դատական համակարգի նկատմամբ վստահություն կա՞, թե՞ ոչ, Լևոն Քոչարյանն ասաց, որ իր հոր գործի հետ կապված վերջին ամիսներին տեղի ունեցածը հաշվի առնելով՝ իր վստահությունը շատ չէ: «Տեսնում ենք՝ ինչ սխալ ու ապօրինի որոշումներ են կայացվել, բայց հույս կա, որ խիզախ դատավորներ ի հայտ կգան, որոնք կհետևեն օրենքին, ոչ թե այն, թե ենթադրաբար ինչ են իրենցից ակնկալում»,-ասաց նա:
Լևոն Քոչարյանը նշեց, որ թե՛ Մարտի մեկին, թե՛ մյուս օրերին իր հոր գործողությունները եղել են իր կարգավիճակից բխող: Նա նշեց, որ թե՛ իր, և թե՛ բոլորի ցանկությունն է հարցը պարզել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
«Մենք բոլորս ենք ուզում, որ այս հարցը պարզվի, որ այս առումով հասկանան, որ հայրս կապ չունի այդ ամենի հետ»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ո՞վ է հրաման տվել, Քոչարյանի որդին պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ինչ-որ մեկը հրաման տա սպանել: Մի մարդ, ով ղեկավարել է 10 տարի, չեմ վարանի ասել՝ փայլուն արդյունքներ է ցույց տվել և ինչ-որ մեկ ամիս էր մնում, պետք է գնար նման քայլի՞: Սա մեկ հոգու, երկու հոգու որոշելիք հարց չէ, նման բաների մեջ պատկերացրեք քանի հոգի պետք է ներգրավված լինեն: Նույնիսկ այս պայմաններում նման մեղադրանք չկա, և պետք է ապացուցել, որ հայրս կապ չէր կարողանալ ունենալ: Ես կոչ եմ անում՝ թող սենց անհեթեթ մեղադրանքներ առաջադրելու փոխարեն գնան, գտնեն մեղավորներին՝ ուղղակի ամեն տեղ նայեն, ոչ թե կոնկրետ մեկ տեղ»,-ասաց նա:
Հարցին, թե սոցցանցերում իրենց ընտանիքին ուղղված մեղադրանքներին ինչպես է վերաբերվում, Լևոն Քոչարյանը նշեց, թե մեկնաբանություններ անողների մի մասը մոլորված են, քանի որ նրանց տարիներ շարունակ ինչ-որ բաներ են հրամցրել իրենց ընտանիքի մասին:
«Ինչ-որ միֆական ունեցվածքներ, նույն Մարտի մեկը... ու կա մոլորված զանգված, որն այդ ամեն ինչին հավատում է և դրանից էլ կա այդ նեգատիվ վերաբերմունքը: Բայց կան շատ մարդիկ, ովքեր աջակցում են: Կոնկրետ ես բազմաթիվ մարդկանցից հարյուրավոր նամականեր եմ ստանում՝ աջակցելու, քաջալերելու խոսքեր թե՛ ինձ, թե ՛ընտանքիս՝ հորս հետ կապված: Մի մասն էլ իհարկե ուղղորդված է: Իհարկե դա մտահոգում է, բայց եթե չեն կարող դիմացը կանգնել ու ասել, նման մարդկանց ասածները լուրջ չենք ընդունում»,-ասաց նա
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01