Մանհեթենի պիցերիաներից մեկի մատուցողը 424 հազար դոլարի չեկը վերադարձրել է հաճախորդուհուն, որը դուրս էր եկել՝ առանց թեյավճար թողնելու, հաղորդում է New York Daily News պարբերականը:Չեկը հաստատության սեղաններից մեկի վրա մոռացել էր Քարեն Վինոկուրը, որն այդ գումարով ցանկանում էր բնակարան գնել: Նկատելով կորուստը, նա դիմել է բանկ, չեկն անվավեր ճանաչելու համար: Սակայն, պարզվել է, որ դա հնարավոր է անել միայն երեք ամիս անց, եթե մինչև այդ ոչ ոք չկանխիկացնի գումարը:
Չեկը հայտնաբերել է Արմանդո Մարքայ անունով մատուցողը: «Ես բացեցի ծրարը և տեսա Citibank անվանումը», – պատմել է նա լրագրողներին, – վազեցի փողոց, բայց հաճախորդն արդեն գնացել էր»:Ավելի ուշ Մարքայը հասկանալով, որ խոսքը մոտ կես միլիոն դոլար գումարի մասին է, այն չի գցել մոռացված իրերի համար նախատեսված հատուկ տուփի մեջ, այլ տեղեկացրել է հաստատության ղեկավարությանը:
Պիցերիայի սեփականատեր Ֆրենկ Բրիյեն փորձել է չեկի տիրոջը գտնել New York Daily News-ի օգնությամբ: «Մենք համոզված էինք, որ չեկի տերը միլիարդատեր կամ նման մի բան է»,- նշել է Բրիյեն:
Պարբերականի լրագրողներին հաջողվել է գտնել Վինոկուրին: Հասնելով պիցերիա, նա առաջին հերթին ներողություն է խնդրել Մարքայից՝ թեյավճար չթողնելու համար և նրան գումար է առաջարկել: Մատուցողը ընդունել է կնոջ ներողությունը, սակայն հրաժարվել է գումարից:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22