ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում հանդիպման նախնական պայմանավորվածություն չկա, սակայն չի բացառվում, որ կարող է կայանալ ոչ ֆորմալ հանդիպում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Լյուքսեմբուրգում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Նախնական պայմանավորվածություն չկա: Բավականին կարևոր միջոցառում է լինելու՝ ի նշան գործընկերության այս 10 տարվա հռչակմանը, որին ներկա են լինելու նախաձեռնողները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարները: Ենթադրում եմ, որ Ադրբեջանի ղեկավարը նույնպես անտեղ է լինելու, հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա»,- ասաց նա։ Հարցին՝ արդյոք հնարավոր է լինի ոչ ֆորմալ հանդիպում, Կարապետյանը պատասխանեց, որ չի բացառում այդ հնարավորությունը: «Լինում են ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դժվարանում եմ ասել՝ արդյոք այդ հնարավորությունը կլինի, թե ոչ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախատեսվում է, որ ղեկավարները հանդես կգան ելույթներով: Վստահ եմ, որ շփում կլինի, բայց թե ինչ կարգի, այս պահին դժվար է ասել»,-նշեց նա: Կարապետյանը նշեց՝ ինքը միշտ կողմ է երկխոսության՝ տարբեր մակարդակներում: Նա հիշեց, որ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի վերջին երկու հանդիպումից, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, որը բավականին նշանակալի զարգացում է: «Եվ վաղուց մենք չունեինք նման հեռանկար պարունակող մոտեցում՝ երկու երկրների կողմից հրապարակային արտահայտված»,-ասաց Կարապետյանն ու նշեց՝ շատ շուտով հանրությունը կիմանա՝ արդյոք հանդիպում եղել է, թե ոչ, բայց այս պահին որևէ պայմանավորվածություն չկա: Մայիսի 13-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Լյուքսեմբուրգ։ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ: Այնուհետև նախատեսվում է, որ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի շենքում կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03