Արցախի ժողովրդին հաջողվել է իրացնել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով և օր-օրի կատարելագործվող հանրային կյանքով, ինչը հարևան Բաքվում, բնականաբար, կեղծվում է: Այս մասին նշել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը՝ Հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված տեսաուղերձում։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆրանկ Էնգելը, մասնավորապես, ընդգծել է. «25 տարի առաջ զենքերը լռեցին, և Հարավային Կովկասում զինադադար հաստատվեց: Արցախը կրկնապատկեց իր տարածքները հարևան պետության կողմից հրահրած անիմաստ պատերազմից հետո, պետության, որն առայսօր չի ընդունում իր սխալը, այնքանով չի ընդունում, որ անգամ միջազգային հետախուզում է հայտարարում ինձ նման մարդկանց նկատմամբ, ինչը, բարեբախտաբար, մինչ օրս չի հաջողվել իրականացնել: Եվ այդ ամենն արվում է իրական իշխանությունների կողմից այն պարզ պատճառով, որ մենք բազմիցս այցելել ենք այդ երկիր, և որ ես անձամբ շարունակում եմ սատարել Արցախի ժողովրդի՝ իր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Կարող եմ ասել, որ Արցախի ժողովրդին հաջողվել է դա անել՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով և օր-օրի կատարելագործվող հանրային կյանքով, ինչը հարևան Բաքվում, բնականաբար, կեղծվում է»: Անդրադառնալով հրադադարի թեմային՝ Ֆրանկ Էնգելն իր ուրախությունն է հայտնել, որ հրադադարը, ընդհանուր առմամաբ, պահպանվում է։ Նա նաև հույս է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կկարգավորվի քաղաքական միջոցներով։ «Ամեն դեպքում, չցանկանալով շահարկել Կովկասի այս երկրամասի ապագայի թեման, պարզապես ցանկանում եմ ուրախությամբ փաստել, որ, ընդհանուր առմամբ, զենքերը լուռ են ոչ միշտ, և ցավոք, ոչ այնքանով, որքանով մենք կուզենայինք լինեին մի քանի տարի առաջ, բայց լուռ են: Մեզ պարզապես մնում է հուսալ, որ բռնության մեծ բռնկում Ղարաբաղի շուրջ այլևս չի լինի և, այսպես կոչված, Ղարաբաղի հարցը կկարգավորվի քաղաքական միջոցներով: Ես ցանկանում եմ, որ այդպես լինի: Հուսով եմ, որ հակամարտության բոլոր շահագրգիռ երկրները քաղաքական կամք կդրսևորեն և հարցը հենց նման լուծում կստանա»,- նկատել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավարը՝ ցանկանալով, որ Արցախի ժողովուրդը շարունակի խաղաղության ու ինքնորոշման իր բռնած ուղին: «Ես հավատում էի դրան տարիներ առաջ, և շարունակում եմ հավատալ այսօր: Ձեզ բոլորիդ ցանկանում եմ խաղաղ ապագա: Կարծում եմ՝ սա լավագույնն է, ինչին մենք պետք է հավատանք ու ինչին պետք է ձգտենք»,- եզրափակել է Ֆրանյ Էնգելը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22