Մարդու իրավունքներ պաշտպան Արման Թաթոյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախյան հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 25-ամյակի առիթով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, կարևորվել է Հայաստանի ու Արցախի իավապաշտպան երկու հաստատությունների արդյունավետ համագործակցությունը: Արման Թաթոյանը հատուկ ընդգծել և բարձր է գնահատել Արցախի խորհրդարանի հետ ձևավորված համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության պատրաստակամություն հայտնել: Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գլխավորած պատվիրակություններն այցելել են նաև Արցախի պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Արմեն Սարգսյանի, ինչպես նաև ուսանողների և դասախոսական կազմի հետ։ Արման Թաթոյանը ներկայացրել է իր լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և այդ հարցում համագործակցության վերաբերյալ հարցեր: «Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից: Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս»,- իր խոսքում ասել է Արման Թաթոյանը։ Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56