vivacell Մարտի 1-ի դատավարության առաջին օրն անսպասելի էր Փաշինյանի համար: Քոչարյանի թիմը լավ էր նախապատրաստված, իսկ Փաշինյանը «մոռացել էր» իր տղաներին ուղարկել դատարանի մոտ: Արդյունքում, Փաշինյանին փրկության եկան սադրիչի մշտական ֆունկցիա կատարող Ստեփան Սաֆարյանն ու հայտնի խեղկատակ Վարդգես Գասպարին: Սակայն ակնհայտ դիրքային և քանակային առավելության պայմաններում Ստեփանին ոչինչ չէր մնում, քան Գասպարիի խելագարությունը խաղի մեջ մտցնել և հուսալ, որ այդ սադրանքն իր պտուղը կտա: Պետք է նշել, որ այդ սադրանքը մասնակիորեն «աշխատեց» և Գասպարին հայտնվեց իր ավանդական «զոհի» կերպարի մեջ: Այս մասին գրել է Zham.am-ը: Այսօր արդեն Փաշինյանը «ուղղեց» իր սխալը և դատարան ուղարկեց մի հոծ «խունվեյբինական բրիգադ», որոնք պետք է վերականգնեին բալանսը դատարանի մոտ: Հատկանշական է, որ իր «խունվեյբինական» թիմում լուրջ պառակտում է նկատվում: Բանն այն է, որ ինչպես ցանկացած հեղափոխությունից հետո Փաշինյանը հեղափոխականների մի հոծ բանակ «քցեց», համարելով, որ նրանց արդեն լիուլի օգտագործել է և իրենք արդեն անպիտան են դարձել: Արդյունքում, նույնիսկ խունվեյբինների շարքում է նոսրություն նկատվում: Բացի այդ, այսօրվա «բրիգադն» իր տեսակով իսկական «բոմժեր են», ընդ որում այդ շերտի առավել բոմժական շերտն են ներկայացնում: Հասկանալի է, որ այս դատական գործընթացը Փաշինյանի համար չափազանց կարևոր է և ուրեմն Փաշինյանը ստիպված է լինելու վերահավաքել իր ողջ խունվեյբինական շրջանակներին, որպեսզի գոնե նրանց արտաքին տեսքը մի քիչ տարբերվի այսօրվա «կադրերից»: Իսկ դա կնշանակի, որ Փաշինյանի բոմժական հենարանի տեսակարար կշիռն իր շրջապատում կարող է էապես մեծանալ` հետին պլան թողնելով այն շրջանակներին, ովքեր կարող էին քիչ թե շատ պոզիտիվ առաջարկներով առաջ գալ: Սակայն սա օբյեկտիվ երևույթ է, քանի որ Քոչարյանին սակրալ «զոհի» կարգավիճակ տալով` Փաշինյանը ստիպված է գնալու այդ քայլերին: Իսկ այս ուղին վերջնաարդյունքում կարճատև էֆեկտ է ունենալու, քանի որ, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այս եղանակով դեռ ոչ մի կառավարիչ չի կարողացել երկար կառավարել: Ինչու՞, դրա մասին կներկայացնենք մեր հետագա վերլուծություններում:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01