Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն։ Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ:
Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, ծառայությունների օպերատիվ օժանդակության ցուցաբերման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն: Վալերիյ Օսիպյանը կարևորեց Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին։
Հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնապես հրավիրեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկին այցելելու Հայաստանի Հանրապետություն։ Հանդիպումն անցավ ջերմ ու գործընկերային մթնոլորտում: Այցի ընթացքում կայացան ևս մի շարք հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Ինտերպոլի անդամ երկրների միջև համագործակցության հնարավորությունները, I-24/7 համակարգի ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր։ Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության կողմից տրվել է պաշտոնական ճաշ:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01