Ինձ համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգները Հայաստանում: Այստեղ գտնվելու իմ առաջին 2.5 ամիսները շատ հագեցած են եղել»,- այս մասին նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ Հայ-ամերիկյան պալատում իր ելույթի ժամանակ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպանն իր խոսքում նշել է. «Մեր տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը: Վերջին տարիների Հայաստանի ամուր տնտեսական աճը, որը 2017թ. կազմել է 7%, իսկ 2018թ. 5%, ցույց է տալիս շարունակական վերընթաց աճի ներուժը, որը կարող է իրացվել կայուն տնտեսական գործունեության, ներդրումների և նորարարության համար նպաստավոր գործարար միջավայրի պարագայում: Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից արդարացի, կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորման ջանքերի շարունակմանը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության լուրջ բարեփոխումներին՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը: Մի բան, որ ես մշտապես լսում եմ տնտեսության մասին այստեղ՝ Հայաստանում, այն է, որ Հայաստանի ընդհանուր տնտեսական հաջողության համար անչափ կարևոր է տնտեսական զարգացումը Երևանից դուրս՝ մարզերում: Ես հավատում եմ դրան: Ես արդեն առիթ եմ ունեցել հանդիպել մարդկանց՝ երկրի տարբեր վայրերից, որոնք բոլորն էլ ունեն նորարարական գաղափարներ ու շահագրգռված են ու պատրաստ իրենց նպաստը բերել երկրի բարեկեցությանը, և այդ շահագրգռվածությունը պետք է սնել: Հատկապես, երբ այս հավակնությունները հայտնում են երիտասարդները, ովքեր երկրի ապագան են: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք մնան Հայաստանում և կարողանան իրագործել իրենց երազանքները»։ Թրեյսին նշել է, որ Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հասկանալ, որ մարդիկ այստեղ պատրաստ են ջանք ներդնել իրենց ապագան բարելավելու հարցում. «Նրանք արդեն գիտեն, որ փոփոխությունը սկսվում է հենց իրենցից: Անցած տարվա ժողովրդավարական ձեռքբերումների նյութականացումն այժմ կախված է Հայաստանի ժողովրդից: Իսկ ես հավատացնում եմ ձեզ, որ մինչ Հայաստանը շարունակում է առաջ շարժվել, զարգացնել իր ժողովրդավարությունը, ամրապնդել իր տնտեսությունը և ձևավորել խաղաղության ու բարեկեցության համար անհրաժեշտ տիրույթը, Միացյալ Նահանգներն այստեղ է աջակցելու ձեզ՝ որպես բարեկամ և գործընկեր»։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01