Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ –ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին Մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ ներկա են գտնվել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի արարողությանը: «Հիկարի» կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկների խմբի անդամներ, Երևանի բնակիչներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի գլխավոր խորհրդականը նշել է, որ հայ ժողովուրդը կիսում է ճապոնացի բարեկամ ժողովրդին նախորդ դարի կեսերին պատուհասած ողբերգության ցավը, և այդ առումով պատահական չէ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անմիջապես արձագանքեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հուշաքարը նաև Երևանում տեղադրելու գաղափարին: Հիշատակի խոսքով հանդես են եկել դեսպան Էյջի Տագուչին և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը: Հայտարարվել է լռության րոպե: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը ոգեկոչել են «Հիկարի» կենտրոնի փոքրիկ երգչախմբի սաները: Հայերեն և ճապոներեն լեզուներով ընթերցվել են Խաղաղության հայկուներ, որոնք խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ են ողջ աշխարհում: Թղթե կռունկներին ամրացված հայկուները տեղադրվել են զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարին, որը 2014թ. հենց Հիրոսիմա քաղաքից է բերվել: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում հիշատակի նման անկյուն ստեղծելու համար Ճապոնական Հիրոսիմա քաղաքի քաղաքապետը շնորհակալական ուղերձ էր հղել Երևանի քաղաքապետարանին:
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47