Իտալիայի Թուրինի քաղաքապետ Կիարա Ապենդինոյին փամփուշտով ծրար են ուղարկել: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ սպառնալիքներով ուղերձն է նրա հասցեին, հայտարարել է քաղաքապետը Facebook-ի իր էջում:
«Այս ահաբեկման փորձերը ոչ մի ազդեցություն չեն ունենալու և, ընդհակառակը, ինձ դրդում են քաղաքապետի աշխատանքը կատարել ամենայն վճռականությամբ», – գրել է նա, հրապարակմանը կցելով ծրարի և փամփուշտի լուսանկարը: Նրա խոսքերով, նամակ ուղարկողն անհայտ է, ինչպես որ նրա շարժառիթները:
Ապրիլի 1-ին Իտալիայի Թուրինի քաղաքային խորհուրդը պարզունակ պայթուցիկ սարքով փաթեթ է ստացել: Այն նախատեսված էր Ապենդինոյի համար, որն այդ պահին գտնվել է քաղաքապետարանի շենքում:Քննիչների վարկածով, պայթուցիկի ուղարկողները տեղի անարխիստներն են, որոնք նման կերպ իրենց բողոքն են հայտնում ոստիկանության կողմից իրենց զբաղեցրած, այսպես կոչված, «սոցիալական կենտրոններից» մեկի փակման համար:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, անարխիստական շրջանակների մի շարք սպառնալիքների արդյունքում, Ապենդինոն արդեն մի քանի ամիս է տեղաշարժվում է ոստիկանության ուղեկցությամբ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44