Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վերաբացվել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը, որն այսուհետ հատուկ կարիքով շուրջ 100 երեխաների կմատուցի նաև ցերեկային խնամքի ծառայություն:
Բացման արարողության ժամանակ ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր` ՀՀ կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև` Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ընդլայնման և բարելավման վերաբերյալ:
Կենտրոնի վերանորոգման, կահավորման և վերականգնողական նոր ծառայությունների համալրման աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է ՀՀ կրթության և գիտության նախարարության համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականության իրագործմանը: Նորաբաց կենտրոնը նախկինում եղել է հատուկ դպրոց. երկու տարի առաջ Լոռու մարզում ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը, որի շրջանակում Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ օժանդակ դպրոցը վերածվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի:
Կենտրոնն այժմ Սպիտակում ու մոտակա համայնքներում ապրող կրթության հատուկ կարիք ունեցող 124 երեխաների մասնագիտական աջակցություն է ցուցաբերում: Վերաբացումից հետո Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը դառնում է առաջին մասնագիտացված պետական կառույցը, որտեղ հատուկ դպրոցներից հանրակրթական դպրոցներ տեղափոխված երեխաները ժամը 12:00-ից մինչև 18:00-ը կստանան ամենօրյա ցերեկային խնամք` ներառյալ դասապատրաստման ծառայությունը:
Կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին` ներառական կրթության ներդրման պետական ծրագրին աջակցելու համար. «Մի շարք մարզերում, այդ թվում նաև Լոռու մարզում ամբողջությամբ ներդրվել է ներառական կրթության համակարգը: Հատուկ դպրոցների երեխաները տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ, հաստատվել է ֆինանսավորման նոր սանդղակ, վերապատրաստվել են ուսուցիչները, ներդրվել է ուսուցչի օգնականի ինստիտուտը:
Պետական քաղաքականությամբ նախանշված նպատակների իրականացման երաշխավորված հաջողությունը անհնար կլիներ` առանց միջազգային գործընկերների, մասնավորապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործուն աջակցության: Այս կենտրոնի վերաբացումը այդ աջակցության վառ դրսևորումներից է»:
«Այս կենտրոնում մի տանիքի տակ տարբեր ծառայություններ համախմբելով` մենք ունենք համոզմունք, որ տարբեր կարիքներով երեխաները պետք է ապրեն ընտանիքում: Այստեղ երեխաները կարող են սովորել, շփվել, զարգանալ, բայց միևնույն ժամանակ ապրել տանը»,- իր խոսքում նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
«Հպարտ եմ, որ այս ծրագրին մասնակցել են Արգենտինայի քաղաքացիները: Զգում եմ, որ այս պահին ես ներկայացնում եմ ոչ միայն իմ երկրի կառավարությանը, այլ նաև իմ երկրի քաղաքացիներին, ովքեր աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ` Հայաստանի քաղաքացիների համար: Այսինքն` ես ներկայացնում եմ արգենտինահայերին, ովքեր 100 տոկոս հայ են և 100 տոկոս Արգենտինայի քաղաքացի»,- նշել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Ծրագիրը, որի հիմնական նպատակներից մեկը հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին իրենց համայնքում որակյալ ծառայությունները հասանելի դարձնելն է, կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի և Արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով:
Ծրագրի շրջանակում Սպիտակում բացվել է նաև ներառական խաղահրապարակ` նախատեսված հատուկ կարիքով երեխաներին համար:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22