Եվրոպացիների կեսից ավելին այն կարծիքին է, որ Եվրամիությունը, որի մեջ այժմ մտնում Է 28 երկիր (միությունը լքող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանաբար կփլուզվի առաջիկա 20 տարում: Այդ մասին վկայում Է YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումը, որի տվյալները մայիսի 16-ին ներկայացրել է The Guardian թերթը: Հետազոտության համաձայն, որն անցկացվել է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) վերլուծական կենտրոնի պատվերով, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, Չեխիայում և Լեհաստանում հարցման մասնակիցների 50 տոկոսից ավելին կարծում է, որ ԵՄ-ի փլուզումը «իրական հնարավորություն» է առաջիկա 10-20 տարում: Այս կարծիքը, ինչպես նշում են 14 երկրում անցկացված հարցման հեղինակները, երկրներ, որոնք Եվրախորհրդարանում ունեն տեղերի 80 տոկոսը, Ֆրանսիայում պաշտպանում է մասնակիցների 58 տոկոսը: եվրոսկեպտիկներն ավելի շատ են միայն Սլովակիայում (66 տոկոս):
Միայն երեք երկրում՝ Շվեդիայում, Դանիայում և Իսպանիայում, նման տխուր հեռանկար կանխագուշակողների բաժինը կազմել է հարցվածների կեսից պակաս մասը՝ 44 տոկոս, 41 տոկոս և 40 տոկոս՝ համապատասխանաբար: Հարցման մասնակիցների շուրջ մեկ երրորդը, այդ թվում՝ Ֆրանսիայում և Լեհաստանում, չի բացառում ապագայում ԵՄ-ի անդամ երկրների միջև զինված հակամարտությունների առաջացումը, որը հենց ստեղծվել է եվրոպական աշխարհամասում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով: Այս կարծիքը, մասնավորապես, պաշտպանում է «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության՝ հարցմանը մասնակցած կողմնակիցների 46 տոկոսը և «Այլընտրանք Գերմանիայի համար» գերմանական կուսակցության կողմնակիցների 41 տոկոսը: Հարցվածների երեք քառորդը կարծում է, որ քաղաքական համակարգը կա՛մ ազգային մակարդակով, կա՛մ Եվրամիության մակարդակով անբավարար է աշխատում: Ֆրանսիայում, ինչպես նշում է հրատարակությունը, հարցմանը մասնակցածների միայն 15 տոկոսն է պաշտպանում հակառակ կարծիքը: Ուսումնասիրությունն անցկացվել է Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին նշանակված ընտրությունների նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22