Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բնակարանների գների աճին՝ այդ խնդրում առանձնացնելով մի քանի պատճառ:
«Առաջին և ամենաշոշափելի պատճառը նախորդ տարվա քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության ու բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, որոնք ազդել են պահանջարկի վրա: Երկրորդ խնդիրը, որ կարծում ենք, որ կարևոր է, հիփոթեքի շուկայի ակտիվացումն է»,-ասաց նա և ընդգծեց՝ այսօր միջինը 6.5 % նվազագույն տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր են գործում, որոնք անհամեմատելի են նախորդ տարվա տվյալների հետ:
Սահրատ Պետրոսյանը նաև նկատեց, որ կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ ավելի հեշտ է շինարարական գործունեություն ծավալել, նոր խաղացողներ են ի հայտ գալիս:
Tert.am-ի հարցադրմանը, թե մտահոգություններ են հնչում, որ շինարարության ոլորտի աճը կարող է նախորդ իշխանությունների ժամանակվա պես «փուչիկ» լինել, խնդիր չե՞ք տեսնում այդ հարցով, Սահրատ Պետրոսյանն արձագանքեց. «Ռիսկեր չենք տեսնում, շատ կարևոր է, որ շինարարության ոլորտի աճում չլինի այն էֆեկտը, ինչի վկան ենք արդեն եղել»,-ասաց նա:
Նա նաև նշեց. «Մենք դեռևս շատ հեռու ենք 2006-2008 թվականների վիճակից, քանի որ այն ժամանակ շոշափելի աճ է տեղի ունեցել: Այդ ժամանակ, ենթադրում եմ, որ եղել են անհասկանալի ֆինանսական հոսքեր: Հաշվի առնելով ներկա կարգավորումները, կարծում եմ, որ մենք դժվար այդ վիճակում հայտնվենք»:
Նա նշեց, որ ներկայումս բնակարանների ամենամեծ պահանջարկը մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում է, Դավիթաշենում, հետո՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում: Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այն ժամանակ մենք ունեինք շենքեր, որտեղ այսինչ-այնինչ պաշտոնյայի հարևանը լինելու համար կարող էին բնակարանները թանկ լինել, հիմա նման բան չկա:
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02