Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է հայցվորին մոտ 140 000 եվրո փոխհատուցում վճարել:
Հայտնի է, որ ՀՀ քաղաքացի Գայանե Թադևոսյանը ՀՀ դեմ հայցը ներկայացրել էր 2010 նոյեմբերի 25-ին՝ պատասխանող կողմին մեղադրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 34-րդ կետի խախտման համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2002թ. ՀՀ կառավարությունը կայացրել է որոշում, համաձայն որի՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը պետք է օտարվի պետության կարիքների համար: Խոսքը նաև 345 000 ք/մ մակերեսով տարածքի մասին է եղել: Հայցվորն այդ տարածքում ունեցել է 240,2 ք/մ մակերեսով անշարժ գույք և 437,8 ք/մ մակերեսով հողատարածք, որոնք ներառված են եղել օտարման գոտում:
Թադևոսյանը 2004թ. «Երևանի կառուցապատման և ներդրումային նախագծի իրականացման գրասենյակ»-ի հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի՝ իր ունեցվածքը տվել է 265 020 դոլարի դիմաց: Ըստ փաստաթղթի՝ Թադևոսյանը բացի այդ գումարը պետք է հավելյալ 78 006 դոլար ստանար: Գործարքի վերջնական գումարը կազմել է 394 479 դոլար, որից հայցվորը ստացել է 355 031-ը, իսկ 39 447 դոլարը հարկվել է: Սակայն 2006թ. ՀՀ գլխավոր դատախազի գրասենյակի հակակոռուպցիոն վարչությունը պարզել է, որ Թադևոսյանի անշարժ գույքի արժեք չափազանցվել է՝ ի տարբերության դրա շուկայական գնի, ինչի հետևանքով նրան ավել գումար է վճարվել: Արդյունքում սկսվել է հետաքննություն, որի շրջանակում հայցվորն անցել է որպես վկա ու պատմել, որ գրասենյակի ղեկավարն իրենից պահանջել է հետ վճարել 180 000 դոլար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել պետական միջոցների յուրացման համար: Արդյունքում Թադևոսյանը 133 958 եվրո է փոխանցել գրասենյակի հաշվեհամարին:
Ավելի ուշ կինը պահանջել է հետ վերադարձնել գումարը, սակայն իր պահանջն անպատասխան է մնացել: Այնուհետև նա դիմել է Երևանի Նորք Մարաշ շրջանի վարչական, ինչպես նաև Քաղաքացիական դատարան, սակայն նրա հայցերը մերժվել են:
ՄԻԵԴ ներկայացված հայցում Թադևոսյանը որպես նյութական վնասի փոխհատուցում 104 061 598 մլն ՀՀ դրամ է պահանջել, ինչպես նաև 5 000 եվրոյին համերժեք գումար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ հայցվորը, անկասկած, նյութական և բարոյական վնաս է կրել, ինչը փոխատուցելու համար ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 138 958 եվրո վճարել: Գումարը պետք է վճարվի երեք ամսվա ընթացքում:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01