2008 թվականի փետրվարի 27-ին սկսեցի զեկույցներ ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից, որ հուսահատություն է տիրում Ազատության հրապարակում, եւ դա կարող է անցանկալի զարգացումների բերել։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում 2008 թվականի Մարտի 1-ի և դրան նախորդած իրադարձությունների մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ամսի 27-ին հայտարարվեց, որ ընտրություններին երրորդ տեղը զբաղեցրած «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը միանում է կոալիցիային, սրանից հետո ուղղակի ես սկսեցի զեկույցներ ստանալ ԱԱԾ–ից, որ հուսահատություն է տիրում Ազատության հրապարակում, եւ սա կարող է անցանկալի զարգացումների բերել։ Ասվում էր, թե իբր ԵԿՄ-ից Մանվել Գրիգորյանը թողեց-գնաց, բայց բոլոր այն մարդիկ, որոնք ամսի 23-ին ուզում էին կառույցը ներքաշել քաղաքական գործընթացներում, այդ մարդիկ շարունակել են իրենց գործը, եւ ամեն օր դրա մասին ինձ զեկուցում էին։ Սակայն բանակը զորանոցային վիճակի բերելը եւ այն քայլերը, որ ՊՆ-ն ձեռնարկել է, որոշակի պատնեշ էին այս գործունեության համար։ Դրանից հետո ԱԱԾ ղեկավարի կողմից զեկույցներ էի ստանում, որ հնարավոր են պրովոկացիաներ։ Երեք մասի էր բաժանում հնարավոր պրովոկացիաները՝ առաջինը՝ բավական զինված մարդիկ կան տեղում, գիշերները ցուրտ էր, 2 գործարար խմիչք էին սպասարկում, բավականին հարբած մարդիկ էին լինում գիշերը, պատահական որեւէ բան վերագրվելու էր հատուկ ծառայություններին, եւ մենք դրա տակից դուրս չենք գա։ Երկորդը՝ մենք վերջիվերջո պատերազմական վիճակում ենք եւ կարող էր ներքաղաքական ճգնաժամ հրահրելու նպատակով սանձազերծվեին գործողություններ Հայաստանի դեմ։ Երրորդը՝ հուսահատությունը ցուցարարների մեջ կարող էր բերել նրան, որ որոշ խմբեր հրահրեին իրավիճակը»,- նշեց նա։
15:13
14:58
14:22
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
09:37 18.06.25
09:44 18.06.25
14:22 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
09:34 18.06.25
09:54 18.06.25
15:13 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03