ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում տեղի է ունեցել «Հանձնման եւ քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման եւ արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինար: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Հիշյալ սեմինարը ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագրով նախատեսված երրորդ միջոցառումն է: Սեմինարի ընթացքում ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) եւ քրեական գործերով իրավական օգնության ոլորտում համագործակցության առկա մի շարք հիմնահարցերին, քննարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումները եւ ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերները: Միջոցառման մասնակիցները, ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը, եւս մեկ անգամ ընդգծել են, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը եւ այդ բնագավառում արդյունավետության զարգացումը մշտապես մնում է երկու երկրների գլխավոր դատախազությունների ուշադրության կենտրոնում: ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Նա կարեւորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ, անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագրին, նշել է, որ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է: Նախորդ ծրագրերը հաջողությամբ իրականացվել են եւ նպաստել դատախազների միջեւ փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչներն ընդգծել են նման ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը եւ համակարգերի առավել սերտ համագործակցությանը:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02