«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետի ռազմավարական ծրագրերից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն է։ Որքանո՞վ է իրատեսական ծրագրի մեկնարկը 2020-ին՝ հարցրինք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ունեմ մտավախություն, որ այդ ծրագիրը, ինչպես Հայկ Մարությանի մնացած «ռազմավարական» հռչակումները, կտորպեդահարվի, որովհետև ցայս որևէ հրապարակային հայտարարություն՝ ներդրումների մասով, չկա»:
Իսկ «ռազմավարական» «ԿամԱԶ»-ներն ի՞նչ վիճակում են, հրատապության կարգով գնվեցին․ ճի՞շտ է, որ մեկ աղբյուրից արագ գնումը պայմանավորված էր «ԿամԱԶ-Արմենիայի» տնօրենի` Մարությանի հետ ունեցած կապերով։ «Չանդրադառնամ դրան, ասեմ լոկ, որ «ԿամԱԶ»-ները, այո, գնվեցին հակամրցակցային պայմաններով և այժմ պարապուրդի են մատնված»:
Իսկ Դուք ինչո՞ւ չեք կատարում ընդդիմադիրի Ձեր ֆունկցիան։ «Մեզ ասում են` շահագործողը դեռ չկա, շահագործողը պետք է լիներ համայնքային հիմնարկը, որը դեռևս չի իրականացնում իր ֆունկցիան»: Ինչո՞ւ: «Բազմաթիվ աշխատանքներ պետք է տարվեին, որոնք առայսօր արված չեն»:
Փաստորեն, ձախողում է, ո՞վ պետք է պատասխան տա։ «Վարչապետ Փաշինյանը և քաղաքապետ Մարությանը»: Փաշինյանը գոհ է քաղաքապետի աշխատանքից։ «Մարությանը շատ կարճ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, շուտով լրանում է նրա պաշտոնավարման 1 տարին, Աստված չտա՝ այն ամփոփելիս արձանագրենք լիակատար ձախողում»: Ե՞վ։ «Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն»: Նոր ընտրություննե՞ր։ «Հարցը թող մնա առկախված… այնուհանդերձ, հիշեք` աշխատավարձերի նկատմամբ վերջին մոտեցումը «Իմ քայլը» խմբակցությունը չհաստատեց, նշանակում է, որ ավագանու մեծամասնությունում ևս վերապահումներ կան»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56