«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վերջին քննադատություններն Արցախում բուռն քննարկումների առարկա են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրերս շատ խիստ բարկացել է Վիտալի Բալասանյանի վրա:
Բ. Սահակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց փոխհարաբերությունները շատ լավ են, իրենք միմյանց հետ «հաց են կիսում», իսկ Բալասանյանն իր պահվածքով պարզապես փչացնում է այդ հարաբերությունները, ավելին՝ բացասաբար ազդում ՀՀ-Արցախ հարաբերությունների վրա:
Այլ կերպ ասած` Վիտալի Բալասանյանի վերջին քայլերն ինքնագործունեության հետևանք են, այլ ոչ թե Ղարաբաղի իշխանությունների վերաբերմունքի արտացոլում:
Բալասանյանն Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ է ներկայացրել, և համառ տեսակետ կա, որ նա իրականում նախընտրական քարոզարշավ է անում այսպես: Պատահական չէ, որ օրերս Արցախի խորհրդարանից եկած պատվիրակության հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե տեսախցիկների առաջ արված հայտարարությունները պետք է համապատասխանեն առանց տեսախցիկների արվող հայտարարություններին:
Ինչևէ, տեղեկությունը փորձեցինք ճշտել Բալասանյանից, սակայն վերջինս մեր զանգերը թողեց անպատասխան: Իսկ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց Բակո Սահակյան-Վիտալի Բալասանյան զրույցը` խուսափելով հստակ պատասխանել այդ հարցին, սակայն ընդգծեց, որ իրենք մշտապես կողմ են եղել հարաբերությունները չսրող հայտարարությունների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56