Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական հանրահայտ «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որի նպատակն է ծառայություններ մատուցել բիզնեսի զարգացման ոլորտում և ակտիվացնել ներդրումների հոսքը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Նշելով, որ հետաքրքրված են ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ Ուլֆ Շնայդերը մեր երկրի կարևորագույն առավելություններից մեկն է դիտարկել այն, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ՝ բարիդրացիական հարաբերություններ ունի Եվրամիության հետ և կարող է ծառայել որպես բնական կամուրջ մեր տարածաշրջանի և Եվրոպայի ու եվրասիական տարածքի համար: «Սա օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ»,-ընդգծել է նա: Հանրապետության նախագահը և «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիրը խոսել են ներդրումային հնարավորությունների մասին՝ համաձայնելով, որ փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու և կապերը խորացնելու մեծ ներուժ կա: Ուլֆ Շնայդերը հեռանկարային է համարել գործակցությունը նոր տեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում։ Գերմանական «Շնայդեր գրուպ» ընկերությունն արդեն 15 տարի ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում: Ընկերության ծառայություններն ընդգրկում են շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաև իրավաբանական տարբեր հարցերի` աշխատանքային, պայմանագրային և կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունը:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03