2016թ-ի Եվրոպայի չեմպիոն, 2015թ-ի աշխարհի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի նորամուտն աշխարհի առաջնություններում կայացավ 2003 թ-ին... 12 տարի պահանջվեց Մերդինյանից` նժույգթափերը սանձելուն զուգահեռ, գերել ժյուրին` անելով գրեթե անհնարինը:
32 տարի հայ մարմնամարզիկներն աշխարհի առաջնության պատվո հարթակ չէին բարձրացել: Վերադարձն իր կյանքի 32-րդ տարում ապահովեց հենց Հարություն Մերդինյանը, ով արդեն այս գարնանը նաև Եվրոպայի չեմպիոն հռչակվեց, իսկ ընդամենը հաշված օրեր անց Հայաստանը կներկայացնի Օլիմպիական խաղերում…
-Հարություն, Ձեր յուրաքանչյուր արդյունքը քառորդ դարից երկար վաղեմություն ունի: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան թե՛որպես մարմնամարզության նվիրյալ ու սիրահար, ու թե՛որպես այդ ամենի կերտող:
-Շատ ուրախ եմ, քանի որ երկար տարիներ չէր ստացվել նման արդյունքի հասնել, սակայն մարզիչներիս հետ մեկտեղ տեսանք մեր աշխատանքի արդյունքը: Մարզիչներիս հետ միասին` ողջ թիմով, շատ ուրախ ենք այս մեդալների համար:
-Արդյո՞ք համարում եք, որ անհնարինն արեցիք, թե՞ էլի բարձրանալու տեղ կա:
-Գլազգոյում աշխարհի առաջնությունն այնքանով էր դժվար, որ այն վարկանշային էր: Դա նշանակում է, որ ամեն ինչ կրկնակի բարդանում է, մասնակիցների քանակն ավելանում է, մրցումների լարվածությունը` ուժգնանում:
Այն ժամանակ ես կարողացա միայն 3-որդը լինել: Կարծում եմ, որ այդ պահի համար դա իմ առավելագույն սահմանն էր: Ու լավ եմ զգում այնքանով, որ մասնակցելով աշխարհի առաջնությանը` նվաճեցի բրոնզե մեդալ ու միաժամանակ նաև` Օլիմպիական խաղերի ուղեգիր:
-Հայկական սպորտային մարմնամարզության վերածնունդը` 32 տարվա դադարից հետո ,1-ին մեդալն աշխարհի առաջնությունից ու Եվրոպայի չեմպիոնությունը, տեղի ունեցան հենց օլիմպիական տարում: Նախանշան տեսնո՞ւմ եք ու առհասարակ` նախանշանների հավատո՞ւմ եք:
-Ոչ, նախանշանների չեմ հավատում ու նույնիսկ երբեք թալիսման հետս չեմ վերցնում:
Կարծում եմ պարզապես մարզական բախտ է պետք ունենալ:
Առհասարակ, լավագույն արդյունքի հասնելու համար պետք է պատրաստ լինել թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես:
-Փորձառություն, թե՞ երիտասարդություն, հմտություն թե՞ համառություն, պատանեկան ամբիցիաներ թե՞ հասուն նպատակներ…Ո՞րն է գերակշռողը, ո՞րն է հաղթողը կամ ինչերի՞ համադրությամբ են կերտվում հաղթանակները Ձեր պարագայում:
-Իմ հաղթանակները երկար տարիների չարչարանքի արդյունք է: Եվ ոչ միայն իմ` իմ ու մարզիչներիս: Հիմա էլ այն պահն է, երբ տեսնում, քաղում ենք մեր ցանկալի պտուղները: Տարեցտարի բարելավում ենք ցուցանիշները, ինչն էլ, կարծում եմ, հենց փորձառության արդյունքն է:
-Ռիոյի խաղերին մնացել են հաշված օրեր: Ինչպե՞ս եք պատրաստվում, արդյո՞ք վարժությունը բարդացնելու եք, թե՞պարզապես մտադիր եք առավել հղկել եղածը:
-Վարժությունն ինքնին բարդ է.մինչև 7.2 բարդություն ունեմ, ու դա հաստատ մշակելու-հղկելու եմ: ինչ կանեմ մրցաբեմում` կախված է արդեն մրցակիցներից: Կտեսնենք` եզրափակչում ով ինչպես է ներկայանալու և անհրաժեշտության դեպքում արդեն մարզիչների հետ կմտածենք:
Օրինակ, առաջին օրը աշխարհի առաջնության վարժությունն եմ կատարելու. այդ օրվա համար կարիք չկա բարդեցված վարժություն անելու: Նպատակը պարզապես մաքուր գործելն ու եզրափակիչ անցնելն է: Իսկ արդեն 2-րդ օրը մարզիչները կորոշեն` ինչպես ու ոնց…
Բայց բարդ վարժություն, միանշանակ, լինելու է:
-Քանիցս եք նշել, որ նժույգթափերում պետք է երկաթյա նյարդեր ունենալ, իսկ էլ ի՞նչ են պահանջում նժույգթափերը: Ու ինչպե՞ս կայացավ Հարություն Մերդինյանի` ա՛յս ,նժույգի սանձահարումը»…
-Փոքր տարիքից այդ գործիքին ավելի լավ էի տիրապետում, իսկ տարիների աշխատանքն էլ ինձ հմտացրեց ու կատարելագործեց:
Առհասարակ մինչև 2011 թ հանդես եմ եկել բազմամարտում: Բայց ողնաշարի վնասվածքի պատճառով անցա հենց նժույգթափերին ու մինչև օրս էլ շարունակում եմ:
Նժույգթափերն, այո, իսկապես երկաթյա նյարդեր են պահանջում, ինչն, իմ կարծիքով , ներառում է սպորտի համար անհրաժեշտ ամեն ինչ` կամք, համբերություն, ուժ, տոկունություն, ընկնելուց հետո արագ ոտքի ելնելու ու առաջ շարժվելու ունակություն… Ամե՜ն ինչ…
-Հաջողություն Ռիոյում…
-Շնորհակալություն:
Լրագրող` Գայանե Նազարյան
ԴեՖակտո
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47