Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման շրջանակում նախարարին է ներկայացվել ռիսկի խմբերի շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատումը: Թիմը հսկայական աշխատանք է տարել հավաքելու այն փաստարկները, որոնք կնպաստեն սեզոնային գրիպի պատվաստման իրազեկմանը:
Հետներդրումային գնահատումն անցկացվել է երկրում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ծրագրի ուժեղ և թույլ կողմերի պարզաբանման նպատակով:
Տարիների ընթացքում գրիպի դեպքերի թիվն աճել է, ինչը ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև տնտեսական: ԱՀԿ-ն ամեն տարի ուսումնասիրում է երկրներում շրջանառող գրիպի տեսակները, որի հիման վրա անցկանցվում է գնահատում, ինչի հիմքով առաջարկվում է նոր պատվաստանյութ` գրիպի սեզոնին ընդառաջ:
Նշենք, որ փորձագետներն այցելել են առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, «Արմավիր», «Լոռի», «Շիրակ» մարզային մասնաճյուղեր, նշյալ մարզերի և Երևան քաղաքի թվով 12 բժշկական կազմակերպություններ, զրուցել սեզոնային գրիպի պատվաստումների համար պատասխանատու մասնագետների, ինչպես նաև գրիպով հիվանդացության առումով բնակչության առավել խոցելի ռիսկի խմբերի անձանց հետ:
Գնահատման արդյունքում նշվել է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը՝ ռիսկի խմբերին պատկանող անձանց իրազեկման աշխատանքները, պատվաստանյութի պահպանումը և բաշխումը, պատվաստումների իրականացումը, հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև բժշկական թափոնների ոչնչացումը կազմակերպվում և իրականացվում է պատշաճ մակարդակով:
Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ հղիների պատվաստումային գործընթացի բարելավման անհրաժեշտություն կա:
Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է գնահատման գործընթացը և հույս հայտնել, որ նման միջոցառումները կբարձրացնեն պատվաստումների արդյունավետությունը:
«Առողջապահության մատչելիությունը Հայաստանում ապշեցուցիչ է: Հենց այդ պատճառով էլ պետք է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրազեկումն ավելի լայն տարածում ունենա», – ասել է Սյուզան Չուն:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01