ARM | RUS |

Արմավիրում հղի կին է մահացել. անփութության համար դատվում է 70-ամյա բժշկուհին

06.08.16 | 15:25

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է «Արմավիր» ԲԿ-ի կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Հասմիկ Հակոբյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Ադամյանի նախագահությամբ:

Մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով՝ հղի Նարինե Շարոյանին բուժօգնություն ցուցաբերելիս մասնագիտական պարտականությունները անփույթ, անբարեխիղճ կատարելու համար, ինչի արդյունքում հղի կինը մահացել է:

Ըստ գործի նյութերի՝ Նարինե Շարոյանն ամուսնացել էր 2005 թվականին Գագիկ Մ.-ի հետ: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են 1 երեխա:

2014 թվականին Նարինեն հղիացել է: Մինչև գինեկոլոգիական բաժանմունքում հաշվառվելը Նարինեն անցել է մի շարք հետազոտություններ, նրան թույլատրվել է պահպանել հղիությունը:

Նարինեն հաշվառվել է «Մեծամորի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում, հաճախել է կոնսուլտացիաների, հղիության հետ կապված խնդիրներ չեն եղել:

2014 թվականի հունիսի 27-ին Նարինեն ցանկացել է ձմերուկ ուտել: Ամուսինը կնոջ խնդրանքով ձմերուկ է գնել, ժամը 23-ի սահմաններում ամուսինները ձմերուկ են կերել ու պառկել են քնելու:

Առավոտյան Նարինե Շարոյանն իրեն վատ է զգացել, սրտխառնոց ու փսխումներ է ունեցել: Նա զանգահարել է «Մեծամոր» ԲԿ-ի իր բժշկուհուն՝ բժիշկ-գինեկոլոգ Հայկուհի Սարգսյանին, հայտնել է, որ վատ է զգում: Բժշկուհին խորհուրդ է տվել խմել «Դոպեգիտ» դեղահաբ ու շտապ դիմել բժշկի:

Ժամը 11-ն անց 50 –ին ամուսինն ու սկեսուրը Նարինեին տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ նրան զննել է հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը: Վերջինս Նարինե Շարոյանի մասին տեղեկացրել է ծննդատան վարիչի փոխարինող Արմեն Վարդանյանին:

Հասմիկ Հակոբյանը, ըստ դատական ակտի, Նարինեի ամուսնուն ասել է, որ հղիության հետ կապված՝ Նարինեի մոտ խնդիրներ չկան: Իմանալով, որ հղին նախօրեին ձմերուկ է կերել, բժիշկն ասել է, թե առկա է սննդային թունավորում, և Նարինե Շարոյանին ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք: Այդ բաժանմունքի հերթապահ բժիշկ, ոչ թե ինֆեկցիոնիստ, այլ՝ սրտաբան Համլետ Առաքելյանը, պարզելով, որ Նարինեն հղի է, նրա մոտ առկա են փսխումներ, արյան բարձր ճնշում, նշանակել է կաթիլային:

Ամուսինը Նարինեի անկողնում արյուն է նկատել:

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Վարդանյանը Նարինեի ամուսնու կանչով գնացել է ինֆեկցիոն բաժանմունք: Տեսնելով, որ հղին արյունահոսում է, նրան տեղափոխել է վիրահատական սենյակ: Վարդանյանը գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանի մասնակցությամբ կատարել է վիրահատություն՝ հեռացվել են հղիի շերտազատվող ընկերքն ու պտուղը, այնուհետև, քանի որ արյունահոսությունը չի դադարել, կրկին վիրահատել են ու հեռացրել են արգանդը:

Վիրահատությունների արդյունքում հղիի վիճակը չի բարելավվել: Անհրաժեշտություն է առաջացել Երևանից մասնագետների բրիգադ կանչելու: Բրիգադը՝ բժիշկ Արմեն Բլբուլյանի գլխավորությամբ, տեղում կատարել է ևս մեկ վիրահատություն, հեռացվել է արգանդի վզիկը, բայց արյունահոսությունը շարունակվել է: Հրավիրվել է վերակենդանացման բրիգադ: Նարինե Շարոյանը տեղափոխվել է Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Այստեղ Նարինե Շարոյանի մոտ դիտվել է ԴՎՍ սինդրոմի սրացում, արյունահոսություն: Բժիշկ Արմեն Բլբուլյանի կողմից կատարվել է ևս մեկ վիրահատություն, բայց 2014 թվականի հուլիսի 2-ին Նարինե Շարոյանի մոտ ֆիքսվել է կենսաբանական մահ՝ սուր սիրտ-անոթային անբավարարության պատճառով:

Բժիշկ Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014 թվականի հունիսի 28-ին «Արմավիր» ԲԿ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ հերթապահության ժամանակ, ժամը 11-ն անց 50-ին բուժօգնության դիմած՝ 19-20 շաբաթական հղիություն ունեցող Նարինե Շարոյանին բուժօգնություն ցուցաբերելիս թույլ է տվել անփութություն: Հասմիկ Հակոբյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել՝ Նարինե Շարոյանին մանկաբարձական բաժանմունք ընդունելու, այդ բաժանմունքում հետազոտություններ կազմակերպելու փոխարեն նրան ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները և ըստ այդմ՝ ժամանակին բուժական միջոցառումներ կատարել: Դա պատճառ է հանդիսացել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատման, ուշ ախտորոշման համար՝ միայն 15-ն անց 50-ին է գինեկոլոգի կողմից ճիշտ ախտորոշվել՝ ընկերքի շերտազատում և զանգվածային արյունահոսություն:

Հղի կնոջ մոտ ծանրագույն բարդություններ են առաջացել, և, չնայած ձեռնարկված բուժական միջոցառումներին, հնարավոր չի եղել փրկելու Նարինե Շարոյանի կյանքը՝ անզգուշությամբ առաջացել է բուժվող հիվանդի մահը:

Ամբաստանյալ Հասմիկ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ «Արմավիր» ԲԿ-ում աշխատել է 1988 թվականից:

2014 թվականի հունիսի 28-ին ինքը հերթապահությունն ընդունել է Արմեն Վարդանյանից, վերջինս ասել է, թե փոխարինելու է բաժնի վարիչին:

Նույն օրը՝ ժամը 11-ն անց 50-ին բաժանմունք է դիմել Նարինե Շարոյանը՝ 19-20 շաբաթական հղիությամբ: Նա ասել է, թե մեծ քանակությամբ ձմերուկ է կերել, գլխապտույտ, փսխում և լուծ ունի: Ինքը կատարել է նախնական հետազոտություն, լսել է երեխայի սրտի բաբախը, կատարել է ներքին զննում, ամեն ինչ նորմալ է եղել: Նախնական այդ զննումը տևել է հինգ րոպե: Ներկա են եղել երկու բուժքույր: Նախնական հետազոտության ժամանակ ծնարան է եկել Արմեն Վարդանյանը, հարցրել է հիվանդի մասին: Ինքը պատասխանել է, որ կինը սննդային թունավորում ունի՝ մեծ քանակությամբ ձմերուկ է կերել:

Արմեն Վարդանյանն իրեն հանձնարարել է հիվանդին ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք՝ եթե սննդային թունավորում կա, իրենք, հրամանի համաձայն, հղիին ուղարկում են ինֆեկցիոն բաժանմունք: Հղիին ինֆեկցիոն բաժանմունք են տարել ամուսինն ու սկեսուրը՝ ավտոմեքենայով:

Ժամը 12-ն անց 15-ին հղին արդեն ինֆեկցիոն բաժանմունքում էր: Հերթապահ բժիշկ Համլետ Առաքելյանը, ըստ բուժքրոջ՝ ասել է, թե Նարինեն իրենց հիվանդն է, իրենք կբուժեն, իսկ հարկ եղած դեպքում գինեկոլոգ կկանչեն:

Մեկ-մեկուկես ժամից հետո Արմեն Վարդանյանը իր հիշեցմամբ գնացել է հղիին կոնսուլտացիա անելու: Մասնակցել են նաև բուժքույրերը: Բժիշկը, տեսնելով, որ հղին արյունահոսում է, նրան տարել է վիրահատարան: Իրեն վիրահատարան են կանչել ժամը 14-ն անց 50-ին: Վիրահատությունը կատարել է Արմեն Վարդանյանը՝ փոքր կեսարյան հատումով:

Ըստ Հասմիկ Հակոբյանի՝ պտուղը ողջ էր, պտղաջրերը նորմալ էին, թե ինչ արեց Արմեն Վարդանյանը՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ, բայց հղիի մոտ հանկարծ արյունահոսություն սկսվեց: Հղիի մոտ ընդամենը 3 սմ շերտազատում կար, ինքը վիրահատարանում արյուն չի տեսել: Ինքն առաջարկել է պահպանել պտուղը, այդ ժամանակ հղին չէր արյունահոսում:

Արյունահոսության աղբյուրը չգտնելով՝ Արմեն Վարդանյանը հեռացրել է հիվանդի արգանդը, բայց դրանից հետո էլ արյունահոսությունը չի դադարել: Եկել են բժիշկներ, բրիգադ է եկել: Ժամը 20-ի սահմաններում եկել է Արմեն Բլբուլյանը: Մինչև վերջինիս գալը արյունահոսությունը դադարեցվել էր: Բլբուլյանը եկել ու վերքը փակել է: Հղիի վիճակը կայուն ծանր էր, հեմոգլոբինը ցած էր, բայց արյան ճնշումը մի քիչ կարգավորվել էր: Բլբուլյանը հղիի վիճակից ելնելով՝ ժամը 22-ին Նարինեին տեղափոխել է «Արմենիա» ԲԿ: Առավոտյան Նարինեին նորից վիրահատել էին: Դրանից մեկ կամ երկու օր հետո ինքն ու Արմեն Վարդանյանը գնացել են Նարինեին տեսության, իրենց ցանկությամբ անգամ որոշ գումար են տվել՝ օգնության նպատակով: Իսկ հաջորդ օրը սկսել են իրեն քարկոծել:

Դատարանում ամբաստանյալ Հասմիկ Հակոբյանը լրացուցիչ ցուցմունք է տվել ու ասել, թե Նարինե Շարոյանի վիճակը վատացել է վիրահատության ժամանակ՝ վիրահատող Արմեն Վարդանյանի անկարողության պատճառով: Ինքը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ հաշվի առնելով Նարինե Շարոյանի վիճակը՝ բարդացած մանկաբարձական անամնեզով՝ առկա է եղել կեսարյան նախկին հատման սպի, անհրաժեշտ էր նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն, այլ՝ մանկաբարձական բաժանմունք, քանի որ մանկաբարձական բաժանմունքում հնարավոր կլիներ ժամանակին ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները, բուժական միջոցառումները կկատարվեին անմիջապես, դա կնպաստեր բուժական ելքի դրական լինելու հավանականության բարձրացմանը:

Միայն ժամը 15-ն անց 50-ին է ճիշտ ախտորոշվել, որ հղիի մոտ կատարվում է ընկերքի շերտազատում ու զանգվածային արյունահոսություն: Դրանից հետո կատարված միջամտությունները, ըստ հանձնաժողովի եզրակացության, կատարվել են ճիշտ, բացթողումներ չեն եղել:

Ըստ եզրակացության՝ Նարինե Շարոյանի ընկերքի շերտազատումը և արյունահոսությունը առաջացել են ինքնածին՝ մինչև «Արմենիա» ԲԿ տեղափոխելը:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Հասմիկ Հակոբյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

70-ամյա բժշկուհի Հասմիկ Հակոբյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպան Կ. Գրիգորյանը, մեղադրանքի կողմը և տուժողի իրավահաջորդը:

Պաշտպանը պահանջել է բեկանել դատավճիռը, ճանաչել և հռչակել Հասմիկ Հակոբյանի անմեղությունը, կայացնել արդարացման դատավճիռ: Մեղադրանքի և տուժող կողմերը պահանջել են վերացնել պայմանական դատապարտության կիրառումը, Հասմիկ Հակոբյանին դատապարտել իրական՝ 2 տարի ազատազրկման: Տուժողի իրավահաջորդը պահանջել է նաև առանց քննության թողնված քաղհայցի պահանջը՝ ամբաստանյալ Հասմիկ Հակոբյանից, ամբողջությամբ՝ 5 միլիոն դրամի չափով, բավարարել:

1in.am


Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյանը մանրամասներ չհայտնեց

Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյանը մանրամասներ...

13:52

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ...

13:36

Ո՞վ ենք մենք, որ չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի. Արթուր սարկավագ Գևորգյան

Ո՞վ ենք մենք, որ չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մայր Աթոռ...

13:19

Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ պայմանավորված է ԱՄՆ փոխնախագահի այցով

Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ պայմանավորված է ԱՄՆ փոխնախագահի...

12:47

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի...

12:18

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու. Ավինյան

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու....

12:04

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած...

11:46

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման...

11:28

ՄԻՊ աշխատակազմն աշակերտների է հյուրընկալել

ՄԻՊ աշխատակազմն աշակերտների է հյուրընկալել

10:38

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:33

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում թույլ ձյուն է...

09:09

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47