«VivaTech 2019» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առևտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Հակոբ Արշակյանը «Աթոս» ընկերության փոխնախագահին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը տեղեկացրել է նոր ձևավորվող՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձևավորման մասին, մանրամասնել այդ ուղղությամբ իրականացվող կառուցվածքային և ծրագրային այն փոփոխություններ, որոնց արդյունքում բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացում կունենա: Ռոբերտ Վասոյանը կարևորելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը՝ անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին։ Նա նշել է, որ մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում ու հիացած է հայ տաղանդներով, և որ տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերություններն իրենց տաղանդավոր մասնագետներով կարող են համեմատվել աշխարհի ցանկացած երկրի հեղինակավոր այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում։ «Աթոս» ընկերության փոխնախագահը նաև իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու, իր ներդրումն ունենալու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, աջակցելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր նախագծերին։ Նա ընդգծել է, որ միացյալ ուժերով հայկական տեխնոլոգիական ներուժը կարող է դառնալ առաջատարն ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն հայտնելով աջակցության և համագործակցության առաջարկի համար՝ Հակոբ Արշակյանը Ռոբերտ Վասոյանին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019)։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01