Ամառային զորակոչի ավարտը Քաշաթաղի շրջանում կայացավ
հուլիսի 25-ին, որին համեմատաբար քիչ թվով նորակոչիկներ
մասնակցեցին: Ինչպես միշտ, այս անգամ եւս բոլոր նորակոչիկները վերջնական բուժզննում անցան շրջանային բուժմիավորումում: Զինկոմիսարիատի զորակոչի բաժնի աշխատակիցները վերջնական տեսքի բերեցին նրանց փաստաթղթերը, զրուցեցին տղաների եւ ծնողների հետ, լրացրեցին հարցաթերթիկները:Նույն ժամանակ նորակոչիկների հարազատները, ընկերներն ու համադասարանցիները, հարեւանները զինկոմիսարիատի
բակում սպասում էին, որ նշանակված ժամին տղաներին ճանապարհեն Հայոց μանակ: Զինկոմ,մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ նախորդ զորակոչերը եւս անցել են ընդունված կարգով, եւ այժմ շրջանից հարյուրավոր տղաներ համալրել են Հայոց բանակի շարքերը: Ընդունված կարգի համաձայն` զինկոմիսարիատի միջանցքում նորակոչիկները շարք կազմեցին, եւ զորակոչի բաժնի
պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը մեկ անգամ եւս
հարցրեց` արդյոք տղաները որեւէ խնդիր չունեն: Լսելով, որ նրանք պատրաստ են ծառայության, մեր բանակի արդեն զինվոր տղաներին ողջունեց զինկոմ Ստեփան
Օհանջանյանը եւ հորդորեց լինել կարգապահ զինվոր, ենթարկվել բանակի կարգ ու կանոններին,
հրամաններին: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ
Մխիթարյանը տղաներին մաղթեց բարին եւ խորհուրդ տվեց`
լինել զգոն, աչալուրջ: Բերձորի Սուրբ Համμարձման եկեղեցում
մոմ վառելուց հետո նորակոչիկները մեկնեցին կենտրոնական
հավաքակայան, որտեղ կորոշվի՝ով որտեղ է ծառայելու:
Ընթացքում ծանոթացա նորակոչիկներին, զրուցեցի նրանց ու
հարազատ-մտերիմների հետ: Կարեւորը, որ թե՜ ծնողները, եւ թե նորակոչիկները μարձր տրամադրությամμ են եկել զինկոմիսարիատ: Վակունիսից 8 երեխաների հայր Անդրանիկ Միքայելյանը երկրորդ որդուն՝ Արամին է ճամփում
բանակ: Ասաց՝ որոշ հանգամանքներից ելնելով՝ որոշվել էր
հետաձգել որդու բանակ մեկնելը,սակայն Արամն ինքը որոշեց ժամանակին մեկնել եւ արդեն զինվոր է: Անդրանիկի ավագ որդի Ալիկն այժմ պայմանագրային զինծառայող է, եւ հայրը վստահ է՝որդիները ամուր կպահեն հայրենիքի սահմանը: Ծատրյան Էդիկը Փակահան գյուղից է, պատրաստ է դառնալ զինվոր, բարձր է տրամադրությունը: Քույրը` վեցերորդ
դասարանցի Միլենան, համոզված է, որ Էդիկն ավագ եղբոր՝ Էրիկի նման լավ զինվոր կլինի եւ տուն կգա իր եւ հազարավոր իր նման աղջնակների անդորրը պաշտպանած: Ավագ եղբայրը
վերջերս է վերադարձել բանակից, մասնակցել է ապրիլյան պատերազմական իրադարձություններին, աչքի ընկել համարձակությամբ, արժանացել խրախուսանքների: Հարություն Սմբատյանը Բերձորից է, ուսանում է
Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:
Հարազատների ուղեկցությամμ է այստեղ: Քույրերը կարոտելու են նրան, μայց μանակ են ճամփում, որ խաղաղությունը տիրի մեր երկրում: Ուռեկան գյուղից Հայկ Սիմոնյանը երկկողմանի ծնողազուրկ է, ունի որոշ արտոնություններ: Ասաց՝ պատրաստ է նաեւ մարտական հենակետերում ծառայել: Արա Մասկաեւը Բերձորի գիշերօթիկ հաստատության սան է, միակողմանի ծնողազուրկ: Այս տարի է ավարտել դպրոցը: Մոր,երեք փոքր քույրերի եւ համադասարանցիների հետ էր սպասում մեկնելուն: Նժդեհ Մուրադյանը Քարեգահ գյուղից է: Պատրաստ է ծառայել հայրենիքին, պաշտպանել երկրի սահմանները եւ հաստատել՝ իզուր չի կրելու Նժդեհ անունը:
Եկավ մեկնելու պահը. տղաները զինկոմիսարիատի աշխատակցի հրահանգով բարձրացան ավտոբուս եւ հրաժեշտ տվեցին բոլորին: Ավարտվեց հերթական զորակոչը, հայրենիքի նոր պաշտպաններ մեկնեցին Հայոց բանակ, եւ հավատում եմ՝ բոլորն էլ պատվով են կրելու Հայոց բանակի զինվորի կոչումը: Իսկ այն, թե Արցախի տարածքները զիջելու ենք Ադրբեջանին, այդպես էլ հայոց թշնամիների երազանքը կմնա:
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34