«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախում գործող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Հարությունյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հստակ դիրքորոշում արտահայտել սպասվող համապետական ընտրություններին կառույցի մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ:
Հանդիպմանը «Ազատ հայրենիք» կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, և ըստ այդմ 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:
Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել իրեն վստահելու համար և իր համաձայնությունը տվել առաջադրման առաջարկին: Նա ասել է, որ հանդիպման օրը իր կողմից պատահական չի ընտրվել, քանի որ 1992 թվականի մայիսի 18-ին իրականացել է իր նվիրական երազանքը՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կուսակցության ղեկավար Ա. Հարությունյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով «Ազատ հայրենիք» կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հստակ դիրքորոշում արտահայտել սպասվող համապետական ընտրություններին կառույցի մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ:
Հանդիպմանը «Ազատ հայրենիք» կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, և ըստ այդմ 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:
Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել իրեն վստահելու համար և իր համաձայնությունը տվել առաջադրման առաջարկին: Նա ասել է, որ հանդիպման օրը իր կողմից պատահական չի ընտրվել, քանի որ 1992 թվականի մայիսի 18-ին իրականացել է իր նվիրական երազանքը՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը:
«Իմ հանդիպումների շարքը սկսել եմ Իշխանաձորից, որովհետև այս համայնքը վերջին տարիներին եղել է ամենազարգացող գյուղերից մեկը: Այստեղ եմ ես պատասխան տալիս մադրիդյան սկզբունքներին, կազանյան համաձայնագրին և բանակցային գործընթացին առնչվող մնացած հարցերին: Մենք Սահմանադրությամբ ամրագրված հայրենիք ունենք, և պարտավոր ենք քայլ առ քայլ հասնել մեր վերջնական նպատակին: Ես այստեղ երդում եմ տալիս, որովհետև այստեղ են իմ մարտական և կուսակից ընկերները, համախոհները, հայրենակիցները, իմ ընտանիքը, որովհետև գիտակցում եմ ինչ պատասխանատվություն պետք է ստանձնեմ ձեր վստահության քվեն ստանալուց հետո: Տասը տարի լինելով ԱՀ վարչապետ և գրեթե մեկ տարի պետնախարար՝ գիտակցում եմ Արցախում դեռևս չլուծված խնդիրների ծավալը և դրանց լուծման եղանակները»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01