«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ են սկսվելու Արցախում նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրումները՝ հարցրինք նախորդ օրը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում մեծ ֆորում անցկացրած «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, նախկին ԼՂ պետնախարար Արայիկ Հարությունյանին։ «Դեկտեմբեր-հունվար ամիսներին»:
Բա Դուք ինչո՞ւ ուշ հայտարարեցիք Ձեր թեկնածության մասին․ Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը, Աշոտ Ղուլյանն ավելի վաղ էին դա արել։ «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս։ Նախ` առաջադրումներ չեն, այլ` ցանկություն հայտնողներ․ էլի կլինեն ցանկություն հայտնողներ»: Իսկ կարծում եք` ոմանք կհրաժարվե՞ն իրենց ցանկությունից մինչև դեկտեմբեր, և նորերը ցանկություն կհայտնե՞ն։ «Չեմ կարող ասել»:
Տեղեկատվություն կա, որ Ռոբերտ Քոչարյանն էլ հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը։ «Ռոբերտ Քոչարյանի առաջադրման մասին խոսակցությունները, կարծում եմ, արհեստական են, ես դա ռեալ չեմ համարում»: Իսկ որ այդքան մեծ, մարդաշատ հանդիպման ընթացքում Ձեր թեկնածության մասին հայտարարվեց, դա պատահաբար ցուցադրություն չէ՞ր, որ Դուք եք հիմնական ֆավորիտը։ «Ոչ, իհարկե, ոչ։ Առաջիկայում ևս սպասվում են նման խոշոր հանդիպումներ` ժողովրդի տրամադրությունները մեր ծրագրի հետ կապված հստակեցնելու, հասկանալու համար»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02