Արդեն մի քանի օր է, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր են դրել զենքը: Սակայն այս թեմայի շուրջ տեղի ունեցող աժիոտաժը դեռ չի հանդարտվել: Դա բնական է, քանի որ այս դեպքն իր էությամբ տարբերվում էր մինչ այս տեղի ունեցած քաղաքական կամ քաղաքական ենթատեքստ ունեցող այլ պրոցեսներից: Տարբերությունը ոչ միայն գործողության մեթոդի մեջ էր, այլ նաև` հասարակական ընկալումների, արձագանքի և դրսևորումների: Մինչ այս, բոլոր քաղաքական, ընդիմադիր կամ հեղափոխական պրոցեսները և դրսևորումները տեղի են ունեցել խիստ նախընտրական և հետընտրական շրջանում և, ըստ երևույթին, դրանց բոլորի էությունն էլ եղել է այն, որ հանրությունը ներգրավվել է այդ պրոցեսներում, որոշակի կուսակցությունների կամ լիդերների հորդորներով և կառավարվել, զարգացել և ավարտվել են վերոնշյալների որոշումներով: Սակայն այս անգամ ժողովուրդն ինքնաբուխ էր դուրս եկել փողոց և այն աստիճան էր ամեն ինչ բնական, որ մարդիկ ընկած լիդեր էին ման գալիս բայց չէին գտնում: Սա իրականում շատ լուրջ ահազանգ պետք է լինի իշխանությունների համար, որ նրանք, գոնե այս անգամ, իրոք ձեռնամուխ լինեն իրական փոփոխությունների: Ճիշտ է ՊՊԾ գունդն այսօր ազատված է, սակայն, եթե իշխանությունները խոհեմ լինեն ու ըմբռնեն իրավիճակի լրջությունը, կանեն այնպես, որ ոչ թե սրանով ամեն ինչ ավարտվի, այլ սա սկիզբը դառնա արագ, մեծ ու իրական փոփոխությունների: Որովհետև ակնհայտ է, որ սա ոչ թե «Սասնա ծռերի», որոշ ակտիվիստների կամ որևէ մեկի անձնական ամբիցիաների հարցն էր, այլ հանրության, հասարակության համընդհանուր բողոքն ու դժգոհությունը: Կարծում եմ՝իշխանություններն այլևս սխալվելու տեղ և իրավունք չունեն և գոնե այս անգամ ժողովրդի ձայնը կհասնի նրանց ականջներին:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58