Նիկոլը սովորաբար առաջինն է լքում խորտակվող նավը
ՊՊԾ գնդի գրավումն ահագին հետաքրքիր բաներ բացահայտեց ՀՀ ներքաղաքական դաշտում: Փաստորեն կային ռադիկալներ ովքեր չէին ուզում համագործակցել ու «ընկերություն անել» որևէ այլ ընդդիմադիր ուժի հետ, օրինակ՝ Հիմնադիր Խորհրդարանը, կային ընդդիմադիրներ, ովքեր չէին ընդունվում ժողովրդի կողմից ու նրանց ժողովուրդն ինքն էր ակցիայի վայրից մղում հետ, օրինակ՝ ԲՀԿ-ն, «Համախմբում»-ը, կային ուժեր, որոնք առհասարակ զերծ էին մնում մեկնաբանություններից ու միջամտությունից, օրինակ՝ ՀԱԿ, ուժեր, որոնք անուղղակիորեն աջակցում էին ռադիկալներին, օրինակ՝ «Ժառանգություն»-ը, ուժեր, որոնք անդեմ հայտարարություններ էին տարածում, օրինակ՝ «Ալյանս», և այլն:
Դա ընդհանուր պատկերն էր: Բայց կար նաև մեկը, որ սկզբնական շրջանում մեծ ակտիվությամբ մտավ գործընթացների մեջ, բայց որոշ ժամանակ անց մի կողմից ժողովուրդը սկսեց բացասական երանգներով արտահայտվել նրա մասին, մյուս կողմից էլ համապատասխան շահավետություն չտեսնելով գործընթացներից, աստիճանաբար հեռացավ, ինչից հետո, երբ ձերբակալվեցին Ժառանգության ու ՀԽ-ի գործիչները, հավաքված ժողովուրդն ընդհանրապես մնաց անտեր:
Խոսքը Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին է: Նիկոլի այս վարքագիծը, թերևս նորություն չէ: Նա անընդհատ ձգտում է վերելք ապրող շարժումներում լինել, իսկ երբ շարժումը թուլանում է, նա առաջինն է լքում նավը: Այդպես եղավ նաև 2008 թվականից հետո, երբ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն արագորեն անկում էր ապրում, Նիկոլը մի կերպ սպասեց մինչև ընտրություններ, ստացավ մանդատ ու լքեց ՀԱԿ-ը:
Նմանատիպ մի իրավիճակի ականատես եղանք օրեր առաջ: Երբ Սասնա ծռեր խմբին աջակցող շարժումը գնալով թուլանում էր, Նիկոլն աստիճանաբար սկսեց ավելի քիչ հայտնվել Ազատության հրապարակում: Իսկ վերջին օրերին, երբ այդ զանգվածը առավել քան որևէ պահի ուներ ղեկավարի ու կազմակերպված խոսքի կարիք, բայց արդեն չէր կարող դիվիդենտներ բերել Նիկոլին, նա այլևս որևէ քայլ չարեց այդ մարդկանց առաջնորդելու կամ որևէ աջակցություն ցուցաբերելու համար:
Սա է Նիկոլ Փաշինյանը. Ճանաչենք հայրենի քաղաքական գործիչներին, որպեսզի իմանանք ումից ինչ սրիկայություն սպասել:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58