Նախօրեին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում հանդիպել է բնակիչների հետ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ա. Հարությունյանը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմում զոհված վաղուհասցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և նահատակների գերեզմաններին: Հանդիպմանը Ա. Հարությունյանը նշել է, որ այսօր էլ մեր բոլորիս համար շարունակում է օրակարագային մնալ միասնական, ամուր բանակ ունենալը: «Շատ կարևոր է համատեղ ուժերով շարունակել զարգացնել մեր երկիրը, ամրացնել սահմանը, ուժեղացնել բանակը: Այդ ամենը պետք է իրականացնենք ՀՀ-ի հետ համատեղ ուժերով: Մեր ապագան լինելու է երաշխավորված, եթե Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ունենան զարգացող տնտեսություն: Իսկ դրա համար պետք է ունենալ ֆինանսավորման բավարար ռեսուրսներ՝ բանակի, սպառազինության ուղղությամբ: Մեր երկրի Սահմանադրության առաջին կետում գրված է, որ ԱՀ-ն ինքնիշխան իրավական և սոցիալական երկիր է: Սոցիալական երկիր ունենալու համար կան մի շարք խնդիրներ, ամենակարևորներից է առողջապահական համակարգը, որը մատչելի չէ և խնդիր է ցանկացած ընտանիքի համար: Մեր առաջիկա ծրագրում նախատեսում ենք, պետական ապահովագրական համակարգ ներդնելով, քաղաքացու համար առողջապահությունը դարձնել անվճար ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ում և, անհրաժեշտության դեպքում, արտերկրում»- մանրամասնել է Ա. Հարությունյանը: Նրա խոսքով՝ երկրի խնդրահարույց և կարևոր հարցերից է բնակարանային ապահովումը: Լայնածավալ բնակարանաշինություն պետք է լինի ոչ միայն Ստեփանակերտ քաղաքում, այլև Արցախի ողջ տարածքում: Բնակարանաշինությունը մատչելի պետք է դառնա բոլորի համար՝ անկախ աշխատավարձային քաղաքականությունից: «Մենք պետք է շարունակենք զարգացնել մեր երկիրը: Մեր գլխավոր խնդիրը անվտանգությունն է: Մինչև այսօր ՀՀ գրեթե բոլոր ղեկավարները հայտարարել են, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է: Ողջունում ենք ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքը և համարում, որ համատեղ ուժերով պետք է հզորացնենք մեր բանակը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը: Հանդիպմանը Ա. Հարությունյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22