Հայաստանում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ը 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ: Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Լրացուցիչ պատվաստումներ նախատեսված են չպատվաստված և թերի պատվաստված երեխաների շրջանում: Ինչո՞ւ է սա արվում, պատճառները մի քանիսն են: Նախ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հայտարարության համաձայն, հարևան Իրանում հայտնաբերվել է պոլիոմելիտի հարուցիչ: Հայաստանում պատվաստումների ցուցանիշի նվազումը կարող է նպաստել պոլիոմելիտի հետ վերադարձին՝ առաջացնելով երկրում հիվանդության բռնկման վտանգ և պատճառ դառնալ երեխաների կայուն հաշմանդամության՝ նույնիսկ մահվան»,-ասաց Գայանե Սահակյանը: Հանրապետությունում 2018 թվականից դիտվում է պոլիոմելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում, օրինակ 2 տարեկանների շրջանում 2017 թվականին կազմել է 95 տոկոս, 2018 թվականին՝ 93 տոկոս, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 92 տոկոս: Կան համայնքներ, որտեղ պոլիոմիելիտի ընդգրկվածության ցուցանիշներն առանձին վերցրած ավելի ցածր են, քան միջին հանրապետական ցուցանիշը: Մասնավորապես, 92 համայնքում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները 95 տոկոսից ցածր են, այդ թվում 24 համայնքում՝ 60-90 տոկոս: «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» վարակաբան Գոհար Թամազյանը նշեց, որ Հայաստանում վերջին անգամ պոլիոմելիտի բռնկման դեպք գրանցվել է 90-ականների սկզբներին, իսկ հատ ու կենտ վերջին դեպքը գրանցվել է 1995 թվականին: «Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն կարող է առաջացնել կայուն հաշմանդամություն: Վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցումից լինում է մի քանի ելք: Առաջինը, երբ մարդն ունենում է նորմալ իմունիտետ, այդ դեպքում վիրուսը զարգացում չի ունենում: Երկրորդ դեպքում, երբ իմունիտետը ցածր է, այդ դեպքում մարդը հանդիսանում վարակի տարածման աղբյուր: Երրորդը, երբ մարդը թեթև է հիվանդանում, ու մնում է վիրուսակիր, իսկ ահա 4-րդ շրջանում առաջանում է հաշմանդամություն»,-ասաց Գոհար Թամազյանը: Վարակաբանը նշեց, որ ներկա սերունդը չգիտի՝ ինչ է պոլիոմիելիտը, որովհետև հենց պատվաստումների շնորհիվ է հնարավոր եղել այդ արդյունքին հասնել: Քանի որ վերջին տարիներին պատվաստումների դեմ շարժում է սկսվել, մասնագետները պնդում են, որ դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Չպատվաստելով ստեղծվում է պարարտ հող վարակիչ հիվանդությունների համար, մանավանդ, որ հարևան երկրում պոլիոմելիտի դեպք է արձանագրվել:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44