«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այն կարծիքն չէ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչը վատ է ընդունվել միջազգային կառույցների կողմից։ «Տեսաք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու և ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։ Ինչ վերաբերում է ընդդիմության արձագանքին, դա շոկային էր, էմոցիոնալ և պահի տակ։ Նույն ընդդիմությունը երևի դեռ չի ընկալել, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում, և ոչ միայն գործադիրը և օրենսդիրը, այլև դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները փակելու կոչին արձագանքել է 1100 մարդ, Ալեն Սիմոնյանը ասաց, որ հեղափոխության օրերին էլ ՀՀԿ-ն ասում էր, որ հրապարակում քիչ մարդ կա։ «Մենք քայլարշավը սկսեցինք 10-13 հոգով։ Ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն, քանի որ մենք ժողովրդի հետ համագործակցում ենք ու ներկայացնում ենք ժողովրդին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Նա նաև նշեց, որ որևիցե միջամտություն դատական համակարգին չկա, դա քաղաքական ակցիա էր. «Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի է ունեցել նաև հեղափոխության օրերին: Ես անձամբ մասնակցել եմ Վերաքննիչ դատարանի գործունեության սահմանափակմանը»։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01