Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերությունը որոշում է ընդունել Սան Դիեգոյում (Կալիֆոռնիա նահանգ) բազավորված Sempra Energy-ից հեղուկ գազ գնելու մասին, հայտնում է The Wall Street Journal-ը: Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ Saudi Aramco-ն նախատեսում է Sempra Energy-ի նախագծի շրջանակում Պորտ Արթուրում (Տեխաս նահանգ) սեղմվող բնական գազ գնել: Գործարքի պայմանները, ներառյալ գնումների ծավալը եւ ժամկետները դեռեւս համաձայնեցված չեն: Մասնավորապես, դեռեւս չի որոշվել՝ սաուդյան ընկերությունն այս նախագծում արդյոք մասնաբաժին ձեռք կբերի՞: Պարբերականի աղբյուրները հստակ չգիտեն, թե Saudi Aramco-ն ինչպես է ցանկանում տնօրինել ԱՄՆ-ում գնած բնական հեղուկ գազը. կիրացնի ներքի՞ն շուկայում, թե՞ կվերավաճառի արտասահմանում: The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Saudi Aramco-ն վերջին ամիսներին բնական հեղուկ գազ գնելու բանակցություններ է վարել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում մի քանի արտադրողների հետ: The Wall Street Journal-ը ապրիլի սկզբին տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը 30 տարում առաջին անգամ հաշվետվություն է հրապարակել իր գործունեության մասին: Դրա համաձայն՝ Saudi Aramco-ի զուտ շահույթը 2018 թվականին հասել է 111,1 մլրդ դոլարի, օգուտը կազմել է 355,9 մլրդ դոլար, իսկ գործարքների շահույթը մինչեւ տոկոսների եւ հարկերի վճարումների ծախսերը հանելը կազմել է 212 մլրդ դոլար: Ընկերության հաշվետվության համաձայն, որը պարունակում է 3 տարվա տվյալներ, 2017 թվականին Saudi Aramco-ի զուտ շահույթը կազմել է 75,9 մլրդ դոլար, 2016-ին՝ 13,2 մլրդ դոլար: The Wall Street Journal-ը ուշադրություն է դարձրել, որ 2018 թվականի արդյունքներով՝ Saudi Aramco-ի զուտ շահույթը անցել է Apple-ի արդյունքներից (զուտ շահույթը կազմել է 60 մլրդ դոլար), ExxonMobil-ից (21 մլրդ դոլար) եւ Amazon-ից (10 մլրդ դոլար):
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44