Եթե անկեղծ ասեմ՝ տեղեկացված չեմ՝ ինչ կարգավիճակ ունի իմ եղբորորդին: Անդրադառնալով իր եղբորորդու մասնակցությամբ միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Գործը փակվել էր, այժմ այն վերաբացվել է՝ այլ հոդվածով:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ եղբոր ընտանիքի հետ շփվում է, եղբորորդու հետ՝ ոչ. «Պատժել եմ իրեն՝ չշփվելով: Իրեն ասել եմ՝ մինչև դու չապացուցես քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու»:
ՀՀ ոստիկանապետը ևս մեկ անգամ հաստատեց, որ եղբորորդին եղել է այդ կռվի մասնակիցը, սակայն ինքը չի եղել դանակահարողը։
«Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ եթե քո որդին չէ (նկատի ունի՝ Սամվել Հովհաննիսյանի եղբորը՝ Սարգիս Հովհաննիսյանին – Tert.am), ապա ինչո՞ւ ես 2-3 ժամ անց քո որդուն տանում ՀՀ-ից դուրս: Եթե դուք մեղադրում եք ոստիկանապետ Օսիպյանին, ապա ինչո՞ւ եք դեպքից անմիջապես հետո գալիս Օսիպյանի բնակարան: Ո՞վ է ձեզ հրավիրել: Ինչո՞ւ եք դուք տալիս ձեր տղայի հեռախոսահամարը, որ Օսիպյանը կապ հաստատի նրա հետ: Այդքանից հետո Օսիպյա՞նն է մեղավոր: Որպես ոստիկանապետ, որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ ես չեմ խառնվում այս գործին: Ես վստահ եմ, որ ինքը (Սեդրակ Օսիպյանը – Tert.am) կապացուցի իր անմեղությունը: Ինքը ունի համապատասխան ձայնագրություն»,– ասաց նա:
Դիտարկմանը, թե այս պարագայում ինչո՞ւ Սեդրակ Օսիպյանը ևս փախուստի դիմեց, ոստիկանապետը ասաց՝ «Համենայնդեպս խափանման միջոցը փոխելուց հետո Սեդրակը մնաց Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ, որքանով տեղեկացված եմ, ՀՀ-ում է, միգուցե դիմեք իրեն այս հարցով»:
Հարցին՝ Սամվել Հովհաննիսյանն ասում է, որ ունի ձայնագրություն Ձեր մասնակցությամբ, Օսիպյանն ասաց՝ տեղյակ է դրանից, կարող է տրամադրել նույն ձայնագրությունը բոլորին. «Այդ ձայնագրության մեջ ես ընդամենն իր ընկերոջը հորդորում եմ ճիշտը պատմել, որ ինքը մասնակից է եղել այդ դեպքին: Իր ընկերն է ձայնագրել: Եթե ինքը ունենար որևէ ավել բան իմ դեմ, 5 տարվա ընթացքում արդեն տրամադրած կլիներ: Իսկ Սեդրակ Օսիպյանն ունի ձայնագրություն, որ դեպքից անմիջապես հետո Սամվել Հովհաննիսյանը գտնվել է այնտեղ ու չեմ պարզաբանում, թե ինչ»:
Հարցին՝ կասկածելի չի՞ թվում, որ դանակահարվածի հարազատները 5 տարի հետո փոխում են իրենց ցուցմունքները, Օսիպյանն ասաց. «Դեպքից հետո այնտեղ եղել է կին, որը բղավել է, որ Սեդրակ Օսիպյանն է, որ ամեն ինչ ուղղվի նրա դեն: Ավելին չեմ կարող ասել: Վստահ եմ, որ ՀՀ-ում այնպիսի վիճակ է, որ նախաքննական մարմինները կարող են օբյեկտիվ որոշումներ կայացնել: Իսկ այն, որ իմ եղբորորդին չէ մեղավորը, վստահեցնում եմ»:
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22