Մայիսի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի երկրների տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հիմնադրամի հետ ձևավորված համագործակցությունը՝ ուղղված Հայաստանում գյուղական տարածքների զարգացմանը: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ ԳԶՄՀ-ի կողմից հետագայում ևս կիրականացվեն նոր ծրագրեր՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերելու համակողմանի աջակցություն հիմնադրամի գործունեությանը: Իր հերթին Խալիդա Բուզարը նշել է, որ Հայաստանը դիտվում է որպես նորարակական նախաձեռնությունների երկիր, որտեղ ԳԶՄՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները օրինակ են ծառայում այլ երկրների համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ առկա ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը: Քննարկվել են պետական կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ԳԶՄՀ-ի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում գյուղատնտեսական զարգացման նախաձեռնությունների համակարգման արդյունավետության բարձրացման շուրջ: Երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերով անհրաժեշտ մեխանիզմների ստեղծումը, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման շարունակականությունը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56