ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից և անձամբ «Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ շրջանավարտներին, մանկավարժներին, ծնողներին և մաղթում, որ օրվա տոնականությունը պայծառ հիշողություն դառնա բոլորի կյանքում:
Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ այս օրերին ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների, ծնողների, աշակերտների հետ, կրկին հիշեցրել տոնին հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ բարձր իրավագիտակցության կոչել մեր համաքաղաքացիներին:
Հորդորում եմ ծնողներին՝ տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, հարկ եղած դեպքում դուք վարեք մեքենան, զանգվածային միջոցառումների ժամանակ համագործակցեք ուսուցիչների, ոստիկանության ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Շրջանավարտներին կոչ եմ անում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:
Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու զանգվածային միջոցառումների վայրերում, ողջ ծավալով ապահովելու են հասարակական կարգը, պահպանելու են միջոցառումների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները: Դրսևորելով օրինաչափ խստություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Ակնկալելով մեր քաղաքացիների աջակցությունը՝ կրկին կոչ եմ անում ոստիկանության հետ միասին անել առավելագույնը մեր երեխաների տոնը որևէ անցանկալի միջադեպով չմթագնելու համար:
Կրկին շնորհավորում եմ «Վերջին զանգի» տոնի առթիվ և բարի ճանապարհ, սիրելի՜ շրջանավարտներ»:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02