Մեր իշխանությունը անողնաշար է և դրա համար ճկվում է Սորոսի ճնշումների տակ: Այս մասին Ազգային ժողովի բակում անցումային արդարադատության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ադեկվադ» ՀԿ անդամ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը:
«ԱԺ-ում ելույթ է ունենում մի մարդ՝ Ռուբեն Կարանզա անունով, ով Սորոսի հիմնադրամի փորձագետ է, նրան կիսագաղտնի պայմաններում հրավիրել է Հայաստանում Սորոսի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը, որից հետո անցումային արդարադատության կեղծ օրակարգը մտավ շրջանառության մեջ»,-ասաց նա:
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվել են խորհրդարանական լսումներ`«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով, իսկ ԱԺ մուտքի առջև «Ադեկվադ» ՀԿ անդամները կազմակերպել են բողոքի ակցիա:
Նարեկ Մալյանը նշեց, որ եթե նույնիսկ ապրիորի վերցնենք, որ Սորոսն է «փաթաթում» անցումային արդարադատության օրակարգը մեր քաղաքացիների պարանոցին, դա արդեն մեծ վտանգ է իրենից ներկայացնում: «Ինձ համար մեկ է այդ վեթինգը, բայց եթե այդ վեթինգը անելու է Լարիսա Մինասյանը, Սորոսն է անելու, դա արդեն մեծ խնդիր է մեր պետության համար: Մենք այսօր ունենք մեծ պրոբլեմ, մեր իրավական համակարգը պարալիզացված է, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բանակը պարալիզացված են»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում Սորոսի գործունեության հետևանքով հնարավորինս քանդվեցին այն բոլոր կառույցները, պետական ստրուկտուրաները, որոնք որ աշխատում էին: «Ջորջ Սորոսն Իլհամ Ալիևի մտերիմագույն մարդկանցից մեկն է և, իմ տեղեկություններով, ինքն իր հիմնադրամի համար Ալիևից փող է ստանում, Սորոսն այստեղ իր փողերը չի ծախսում»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը բոլորի վարչապետն է, մենակ իր թիմի վարչապետը չէ: «Իր «կերած բողկերը» ազդելու են մեր բոլորի վրա, ազդելու է իմ, ձեր երեխաների վրա, ինքն իր էքսպերիմենտները մենակ իր թիմի շրջանում չի անում, ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու գինը լինի մեր պետականության կորուստը: Սորոսը իմ հաշվարկներով անձնական օգտագործման 14 պատգամավոր ունի, որոնք փող են ստացել Սորոսից: Մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սորոսի հիմնադրամի գրպանում է գտնվում»,-ասաց նա և նշեց, որ անցնում են փողոցային պայքարի փուլ:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01