Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իրենց դժգոհությունը հայտնեցին բուքմեյքերական գրասենյակների փակման հետ կապված: Նրանք նշեցին, որ ցանկանում են մինչև Ազգային ժողովում հարցը քննարկելը խոսեն վարչապետի հետ:
Ի պատասխան բողոքողների՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Նախընտրական շրջանում ուր գնացել եմ ՝ Երևան քաղաքում, բոլոր շրջաններում, մարդիկ համատարած իմ առջև խնդիր էին դնում, որ այսպես չի կարելի: Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում, աշխատավարձերը կրվում են»:
Ըստ վարչապետի՝ իրեն բոլորն են ասել, որ այդ խնդիրը պետք է լուծվի: «Սա լուծման տարբերակն է, այն, որ մենք մտածել ենք, այն, որ մարդիկ պահանջել են, այն, ինչ մենք մարդկանց խոստացել ենք»,- ասաց նա:
Դրան ի պատասխան՝ բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներից մեկը հարց բարձրացրեց՝ արդյոք չե՞ն մտածել այն մարդկանց մասին, որոնք գրասենյակների փակման ժամանակ գործազուրկ են դառնալու: «Ուրիշ աշխատատեղ գտեք»,- արձագանքեց վարչապետը: Դրան էլ բողոքողներից մեկը պատասխանեց, «Ուրիշ աշխատատեղեր չեն առաջարկել»:
«Մենք մոնոպոլիաները վերացրել ենք, տնտեսական խտրականությունները վերացրել ենք, համակարգային կոռուպցիան վերացրել ենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք խնդրի լուծման տարբերակն ընտրել են, եթե հավաքվածներն ունեն այլ լուծման տարբերակ, թող առաջարկեն:
Բողոքող քաղաքացիներից մեկն առաջարկեց, որ իրենց ղեկավարներից հանձնաժողով կազմեն և հանդիպեն վարչապետի հետ: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ լավ կլինի իրենց առաջարկը գրավոր ներկայացնեն իր օգնականին, այն կարդալուց հետո, եթե հասկանան, որ այդ առաջարկները տրամաբանական և իրականանալի են, կհանդիպեն, կխոսեն: Նա հավաքվածներին խոստացավ անձամբ կարդալ:
«Այսօր կամ վաղը առաջարկը տվեք, ես խոստանում եմ՝ կկարդամ»,- ասաց նա:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01