Սկզբում նշում էին, որ վերջապես վերափոխվեց ԱԱԾ-ն, հետո ինչ-որ պահից ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ինչ-որ մի տեղից պատվեր ստանալուց հետո պարոն Իոաննիսյանը սկսեց սուտ լուրեր տարածել, որի տակ ոչ մի հիմք չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադատնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանի մեղադրանքին, որ քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի (նախկին ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանի թիկնազորի պետ-խմբ) հետ Վանեցյանը մտերիմ հարաբերություններ ունի:
Վանեցյանը նշեց, որ ինքը ծնվել մեծացել է Երեւանում, որտեղ եղել է «քաղաքի տղա» հասկացություն. «Երեւան քաղաքի նորմալ տղաները, որոնք ապրել ու գործունեություն են ծավալել իրենց քաղաքում, ճանաչում են իրենց քաղաքում ապրող բոլոր տղաներին: Բայց հանկարծ որեւէ մեկը չմեկնաբանի, որ ես ճանաչում եմ այն անձանց, ում անունները տվել է պարոն Իոաննիսյանը: Այդ անձանցից ես ճանաչում եմ Բաբկեն Ղազարյանին, որին նա անվանել է Թոխմախի Բաբո: Բաբկեն Ղազարյանը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, երբ ես աշխատել եմ այդ վարչական շրջանում որպես ազգային անվտանգության բաժնի պետ: Ի պաշտոնե ես շփվել եմ եւ այո, նորմալ հարաբերություններ են ձեւավորվել այդ անձի հետ:
Ինչ վերաբերում է Արշակ Հակոբյանին, ով եղել է ոստիկանապետի անվտանգության ծառայության պետը: Իր հետ ծանող եմ դեռեւս 1996 թվականից, երբ ես ծառայում էի ՀՀ Զինված ուժերում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությունում:
Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր: Ոչ թե մտերմություն ենք արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ:
Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի: Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչում եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ:
«Վստրեչի Ապերը»՝ Արամ Վարդանյանը, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ, գործնական: Այսինքն՝ ինքը կատարել է իրավախախտում, ես իրան բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով: Այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ:
Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը:
Հարցին, թե իր կարծիքով ով է այս ամենի պատվիրատուն, նապատասխանեց. «Պատվիրատուին թող իրենք ասեն՝ ով է»:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01