Մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ից հունիսի 15-ը կկայանա «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը»: Նախարարությունից հայտնում են, որ փառատոնի գործընկերներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Իր տեսակով հայ երաժշտարվեստում միակ փառատոնի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները մեկ միասնական հարթակի շրջանակում, հաղորդակից լինելու միմյանց, ինչպես նաև օգնել և օժանդակել նրանց հանրայնացնելու իրենց արվեստը: Փառատոնի ընթացքում կհնչեն երկու տասնյակ հեղինակների կամերային ստեղծագործություններ: Փառատոնի բացման համերգը կկայանա մայիսի 27-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ համերգասրահում. կհնչեն Դ. Բալասանյանի, Ա. Մնացականյանի, Ա. Մարտիրոսյանի, Ա. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Ս. Աղամալյանի, Ք. Գրիգորյանի, Ա. Խանլարիի դաշնամուրային ստեղծագործությունները: Հունիսի 8-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում կկայանա իմպրովիզացիոն երաժշտության երեկո. կմասնակցեն Դ. Բալասանյանը, Հ. Հակոբյանը, Մ. Դոլմազյանը և Վ. Հարությունյանը: Փառատոնը կեզրափակվի հունիսի 15-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայանալիք կամերային երաժշտության համերգով. կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ա. Գրիգորյանի, Ջ. Մինասյանի, Մ. Առակյանի, Տ. Համբարյանի, Հ. Հակոբյանի, Դ. Բալասանյանի, Է. Յոլչյանի, Ա. Հարությունյանի և Ն. Երեմյանի կամերային ստեղծագործությունները: Մուտքն ազատ է:
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22