Մայիսի 24-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ շաբաթվա կատարված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվեցին նոր հանձնարարականներ: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մայիսի 17-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին: Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 17503 զանգ, 789 դեպք-պատահար, որից 79-ը՝ արտակարգ բնույթի: ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 18 զանգ, որից 12-ը՝ Երևանից, իսկ 6-ը՝ ՀՀ տարբեր մարզերից: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 7 հետազոտություն: Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Վ. Գաբրիելյանը ներկայացրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությունը, համաձայն որի՝ այս օրերին Երևանի և մարզային փրկարարական վարչությունների այն ՀՓՋ-ները (հրշեջ-փրկարարական ջոկատներ), որոնք մոտ են տեղակայված հանրակրթական դպրոցներին, ուժեղացված ծառայություն պետք է իրականացնեն՝ կապված կրթօջախներում ավարտական միջոցառումների հետ: Բելառուսի Հանրապետությունում հուլիսի 4-13-ը կանցկացվի պատանի հրշեջ-փրկարարների միջազգային առաջնությունը, որի կապակցությամբ Վ. Գաբրիելյանը պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարել է ինչպես հարկն է պատրաստվել՝ հավուր պատշաճի ներկայանալու համար: Քննարկվել են նաև Լոռու մարզի Շամուտ բնակավայրից դեպի Աթան տանող բնակավայրի ճանապարհի վրա գտնվող ակտիվ սողանքային գոտու հարցը: Այն առավել վտանգավոր է դարձել նախորդ տարվա վերջին՝ հողի ջրհագեցման հետևանքով և սպառնում է հանրապետական նշանակության ճանապարհի փակմանը: Խնդրի լուծման նպատակով այժմ իրականացվում են երկրաբանական հետազոտություններ: Վ. Գաբրիելյանը Լոռու մարզային փրկարարական վարչությանը հանձնարարել է աշխատանքներն արագացնելու համար անել հնարավոր ամեն ինչ՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար: Հանդիպման ընթացքում տրվել են նաև այլ հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ծառայության կարգապահական հարցերին:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02