ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպք: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Այդ առթիվ 2019թ. մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնում հարուցվել է քրեական գործ: Վերջնիս շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ 2000 թվականին ծնված մի բնակիչ:
Մայիսի 20-ին քրեական գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը վերցվել է հետաքննության մարմնից և հանձնվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնին` նախաքննություն կատարելու նպատակով, որը նույն օրն ընդունվել է վարույթ: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա մայիսի 20-ին. Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել Գ.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ այն բանի համար, որ 2016թ. կցագրված լինելով Կոտայքի զինկոմիսարիատում՝ քննությամբ չպարզված ժամանակում և հանգամանքներում, դեռևս ինքնությունը չպարզված անձից օգտագործելու նպատակով ձեռք է բերել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա կատարելու վերաբերյալ հետազոտման կեղծված ակտի պատճենը, որում առկա է եղել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումներով եզրակացություն:
Ապա, հաստատապես իմանալով, որ այն հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, նախ ներկայացրել է զինկոմիսարիատ, այնուհետև կենտրոնական բժշկական հանձնաժողովին և փաստաթղթեր կեղծելու ճանապարհով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ հաշվառվել պահեստազորում՝ այդ կերպ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից: Գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Գ.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու մասին: Դատախազի ցուցումի պահանջների կատարման շրջանակներում մայիսի 21-ին Գ.Ա.-ին նշված հոդվածով առաջադրվել է մեղադրանք: Նույն օրը քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ, քննչական և այլ դատավարական գործողություններ ինչպես գործի լրիվ հանգամանքները բացահայտելու, այնպես էլ հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կալանավորվածը Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի տղան է՝ 19-ամյա Վարդան Միրզոյանը։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01