47-ամյա Արևիկ Պետրոսյանը սահմանադրական դատարանի անդամ է շուրջ 9 տարի. նա պաշտոնը ստանձնել է 2010 թվականի օգոստոսի 12-ին: Մինչ այս եղել է ԱԺ պատգամավոր:
2011 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2010-ի վերջին ունեցել է 15 միլիոն դրամ խնայողություն, իսկ 2011-ի վերջին՝ 17,5 միլիոն դրամ: 2011-ին նրա եկամուտները ստացվել են աշխատանքի դիմաց վարձատրություններից, ընդհանուր շուրջ 6,7 միլիոն դրամ:
2012-ին խնայողությունները կազմել են 20 միլիոն դրամ, իսկ աշխատանքի դիմաց վարձատրությունից ստացված եկամուտը շուրջ 7,5 միլիոն դրամ:Հետաքրքիր է տիկին Պետրոսյանի 2013 թվականի տարեկան հայտարարագիրը: Այս տարվա ընթացքում նրա դրամով խնայողությունները մեծապես նվազում են՝ կազմելով 500 հազար դրամ, և ավելանում են դոլարային խնայողություններ՝ 90 հազար դոլար: Ենթադրվում է, որ հենց այս 90 հազար դոլարն էլ նա փոխառությամբ է հանձնում:
Այս տարի ՍԴ անդամի եկամտային աղբյուրները նույնպես էապես տարբերվում են նախորդ տարիներից. աշխատավարձից ստացված գումարը կազմում է շուրջ 6 միլիոն դրամ, քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը՝ շուրջ 1,7 միլիոն դրամ, իսկ ամենախոշոր եկամուտը ստացվում է նվիրատվությունից՝ 18 միլիոն դրամ: Ընդհանուր եկամուտը կազմում է 25,77 միլիոն դրամ:
2014 թվականին Արևիկ Պետրոսյանը ևս 10 հազար դոլար է փոխառությամբ հանձնել: Եվ տարվա ընթացքում նրա հանձնած փոխառությունների ամբողջական գումարը՝ 100 հազար դոլարը վերադարձվել է:
Նրա խնայողությունները կազմել են 46 միլիոն դրամ և 3500 դոլար: Իսկ եկամուտը կազմել է շուրջ 9,95 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է 8,1 միլիոն դրամ, 1,3 միլիոն դրամ ստացվել է փոխառությունների դիմաց տրվող տոկոսագումարից, իսկ մնացած մասը՝ քաղացիաիրավական պայմանագրերով ստացված գումարից:
2015-ի ընթացքում նույնպես նա 90 հազար դոլար է փոխառությամբ հանձնել: Այս տարվա ավարտին նրա խնայողությունները կազմել են 3,5 միլիոն դրամ: Իսկ եկամուտը կազմել է 9,73 միլիոն դրամ, որից աշխատավարձը շուրջ 9,2 միլիոն դրամ է եղել, իսկ մնացած մասը ստացվել է քաղաքացիաիրավական պայմանագրերով գործարքներից:
2016-ի ընթացքում նրա հանձնած 90 հազար դոլար փոխառությունից վերադարձ չի եղել: Խնայողությունները կազմել են 2 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 10,1 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է շուրջ 9,4 միլիոն դրամ, իսկ մյուս մասը ստացվել է քաղաքացիաիրավական պայմանագրերով գործարքներից:
2017-ին նույնպես նրա հանձնած 90 հազար դոլար փոխառությունից վերադարձ չի եղել: Խնայողությունները կազմել են 1,5 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ շուրջ 14,5 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է շուրջ 9,5 միլիոն դրամ, շուրջ 4 միլիոն դրամը՝ փոխառության դիմաց ստացված տոկոսագումարներից, իսկ մյուս մասը ստացվել է քաղաքացիաիրավական պայմանագրերով գործարքներից:
Արևիկ Պետրոսյանը 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01