Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայն. Երեխաներ» շոուի եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները ծրագրի հատուկ թողարկումից հետո ճանաչվել են հաղթողներ։
Հիշեցնենք, որ նախագծի հաղթողր էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստերը՝ Միկելլա Աբրամովան, սակայն քվեարկության արդյունքները ստուգելուց հետո չեղյալ էր հայտարարվել այն հիմքով, որ անոմալ քվեարկության նշաններ կային։ Այնուհետև հայտարարվել էր, որ կայանալու է նոր եզրափակիչ՝ շոուի հատուկ թողարկում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, «Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Կոնստանտին Էրնստը հայտարարել է, որ քննարկումներից հետո եկել են այն կարծիքին, որ այս իրավիճակում չեն կարող կրկնակի քվեարկություն անցկացնել։ Նա հայտնել է, որ ծրագրի հաղթողներն են եզրափակիչ անցած 9 մասնակիցը, այդ թվում նաև Ռոբերտ Բագրատյանն ու Միշա Գրիգորյանը՝ «Փոքրիկ Ղարաբաղցին»։
Էրնստը եզրափակչում տեղի ունեցածը որակել է խաբեություն։
«Յուրաքանչյուրն իրավունք ուներ արձագանքել այնպես, ինչպես արձագանքել է։ Յուրաքանչյուրը կարղ էր իրեն խաբված զգալ։ Մենք մեզ հենց այդպես էլ զգում ենք։ Եվ, հավանաբար, քչերն էին հավատում, որ հետաքննությունը, որը մենք սկսել էինք, կարող էր ինչ-որ բան փոխել»,- ասել է նա։
Էրնստը նշել է, որ չգիտեն ով և ինչու է դա արել, ինչ դրդապատճառներով, բայց խաբվել են բոլորը՝ հեռուստադիտողը, «Առաջին ալիք»ը, ստեղծագործական խումբը, որը մի քանի տարի սիրով անում է այս ծրագիրը, մասնակիցների ծնողները և գլխավորը՝ երեխաները։
Էրնստը նաև դիմել է Միկելլային՝ նշելով, որ նա մնում է «Ձայն» ընտանիքի անդամը։
«Մենք ցավում ենք Միկելլա, որ այս երեկո դու մեզ հետ չես։ Բայց դու նույնպես մեր ընտանիքի անդամն ես, ինչպես նրանք, ովքեր կանգնում են այս բեմին»,- ասել է Կ. Էրնստը։
Հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 1 միլիոն ռուբլի։
10:35
10:35
10:35
10:35
10:14
09:53
09:38
09:27
09:13
09:02
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02